Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին ժամանակին և ողջ ծավալով կատարել հարկային պարտավորությունները

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին ժամանակին և ողջ ծավալով կատարել հարկային պարտավորությունները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին ժամանակին և ողջ ծավալով կատարել հարկային պարտավորությունները

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հիշեցնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված են հարկի հաշվարկման, հարկերի վճարման, հարկային պարտավորությունների գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաև հարկային արտոնությունները:

Ինչպես  հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող են սահմանվել հարկային արտոնությունների հետևյալ տեսակները` հարկի վճարման ժամկետի հետաձգում, օրենսգրքի դրույթները խախտելու համար հաշվարկված տույժերից և տուգանքներից ազատում, նվազեցում, վճարման ժամկետների հետաձգում և այլ արտոնություններ:

Ընդ որում, հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես օրենսգրքով կամ ՀՀ օրենքներով: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կամ պետական կառավարման այլ մարմին իրավասու չէ իրավական որևէ այլ ակտով այս կամ այն խումբ հարկ վճարողների համար սահմանել հարկային արտոնություններ։

Հետևաբար, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակելու է իրականացնել իրեն վերապահված գործառույթային լիազորությունները՝ հորդորելով հարկ վճարողներին ժամանակին և ամբողջ ծավալով կատարել հարկային պարտավորությունները։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan