Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պուտինն ու Ասադը քննարկում են ունեցել ռուս-թուրքական պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ

Պուտինն ու Ասադը քննարկում են ունեցել ռուս-թուրքական պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պուտինն ու Ասադը քննարկում են ունեցել ռուս-թուրքական պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Իդլիբի գոտում իրավիճակի կայունացման ուղղությամբ 2020թ. մարտի 5-ի ռուս-թուրքական պայմանավորվածությունների իրագործումը, գրում է iz.ru-ն։

«Քննարկվել են Սիրիայի սահմանադրական կոմիտեի շրջանակներում քաղաքական գործընթացի առաջընթացի հարցերը, ինչպես նաև Սիրիային հումանիտար աջակցության թեման»,- հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի արդյունքները:

Պուտինը նաև շնորհավորել է Ասադին գալիք մուսուլմանական տոնի՝ Մուհամեդ մարգարեի համբարձման կապակցությամբ, հավելել է մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 5-ին թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ավարտին հայտնել է, որ կողմերն ընդունելի լուծում են գտել սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի լարվածության կարգավորման համար: ՌԴ ղեկավարը հայտնել է, որ բանակցությունների արդյունքում կողմերը համատեղ փաստաթուղթ են կազմել։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan