Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

COVID-19. ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել է վարակվածության 2 հազարից ավելի նոր դեպք. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել է վարակվածության 2 հազարից ավելի նոր դեպք. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
COVID-19. ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել է վարակվածության 2 հազարից ավելի նոր դեպք. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 381 հազարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 16 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 102 հազար 430:

Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այնտեղ վարակվածների թիվը 81 հազար 171 է: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 63 հազար 927 մարդ։ Աշխարհում վիրուսից մահացության ամենաբարձ ցուցանիշն Իտալիայում է՝ կազմելով 6 հազար 77:

Վարակվածների թիվն արագ աճում է ԱՄՆ-ում: Այստեղ մեկ օրում գրանցվել է վարակվածության 2 հազար 411 դեպք: Ընդհանուր առմամբ վիրուսից հաստատված դեպքերի թիվը կազմում է 46 հազար 145: ԱՄՆ-ն այս ցուցանիշով հայտնվել է երրորդ տեղում՝ առաջ ացնելով Իսպանիայից: Այստեղ նույնպես առկա են հիվանդացության աճի միտումներ: Մասնավորապես, հաստատված դեպքերի թիվը կազմում է 35 հազար 136:

Իսպանիային հաջորդում է Գերմանիան, որտեղ վարակվածների թիվը 29 հազար 056 է, այնուհետև Իրանն է՝ 23 հազար 049 հաստատված դեպքով: Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 16 հազար 856-ի, Հարավային Կորեայում՝ 9 հազար 037-ի, Շվեյցարիայում՝ 8 հազար 795-ի, Մեծ Բրիտանիայում՝ 6 հազար 650-ի:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 61 դեպք կա, Ռուսաստանում` 438, Թուրքիայում՝ 1529:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը 195-ից ավելի է:

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 41 նոր դեպք. ընդհանուր հաստատված դեպքերի թիվը 235 է, որից 2-ն ապաքինված է: Հիվանդներից 26-ի մոտ առկա է թոքաբորբ, բայց նրանց վիճակը վերահսկելի է: Վարակվածների մեծ մասը ջերմություն չունի:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan