Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բորիս Ջոնսոնը մարդկանց հրահանգել է մնալ տանը

Բորիս Ջոնսոնը  մարդկանց հրահանգել է մնալ տանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բորիս Ջոնսոնը մարդկանց հրահանգել է մնալ տանը

Միացյալ Թագավարության վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար ձեռնարկված նոր միջոցառումների մասին` բոլորին խստորեն հորդորելով մնալ տանը, դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ջոնսոնը տեսաուղերձ է հղել:

«Ուզում եմ տեղեկացնել վերջին քայլերի մասին, որ մենք ձեռնարկել ենք պայքարելու հիվանդության դեմ և այն, թե դուք ինչ կարող եք անել օգնելու»,-ասել է Ջոնսոնն ու նշել` պետք է պահպանել  ազգային առողջապահական ծառաության կարողությունները և փրկել ավելի շատ կյանքեր:

Ահա թե ինչու նա մարդկանց խնդրել է մնալ տանը` պանդեմիայի ընթացքում: «Ես այս երեկո մարդկանց տալիս եմ շատ պարզ հրահանգ` դուք պետք է  մնաք տանը»,-ասել է նա:

Միացյալ Թագավորությունում ոստիկանութունը հրահանգները խախտելու համար կարող է տուգանքներ կիրառել: Հանձնարարվել է փակել ոչ հիմնական ապրանքներ վաճառող խանութները, գրադարանները, խաղահրապարակները և այլ վայերը: Հարսանիքները, կնունքները և այլ արարողությունները չեղարկվել են, բայց թաղումները կկազմակերպվեն: Երկու հոգուց ավելի հավաքները կարգելվեն` բացառությամբ նույն ընտանիքի անդամների:

Միացյալ Թագավարությունում մարտի 23-ի երեկոյից սկսած թույլատրվում է տունը լքել միայն հիմնական անհրաժեշտության գնումներ կատարելու համար, օրվա ընթացքում մեկ վարժություն կատարելու համար` օրինակ վազք, մեկ պտույտ, բժշկական կարիքների համար, տնից աշխատանքի և աշխատանքից տուն գնալու համար, բայց միայն այն դեպքում, երբ այն խիստ անհրաժեշտ է և հնարավոր չէ անել տնից:

Միացյալ Թագավարությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը անցել է 6 600-ից: Մահերի թիվը հասել է 335-ի:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan