Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ոստիկանները քաղաքացիների տեղաշարժվելու մասին բացատրական աշխատանքներ կտանեն մինչև 16։00-ն

Ոստիկանները քաղաքացիների տեղաշարժվելու մասին բացատրական աշխատանքներ կտանեն մինչև 16։00-ն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ոստիկանները քաղաքացիների տեղաշարժվելու մասին բացատրական աշխատանքներ կտանեն մինչև 16։00-ն

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակագ դրության ժամանակ մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման ընթացքում մարտի 25-ին մինչև 16։00-ն ոստիկանությունը բացատրական աշխատանքներ կտանի քաղաքացիների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհերյանը։

«Մինչև 16։00-ն մենք ունենք հրահանգ, որպեսզի քաղաքացիներին բացատրական աշխատանքների միջոցով կարողանանք կարգավորել իրավիճակը։ Այդ ժամից հետո օրենքով սահմանված կարգով կանցնենք մեր գործողություններին»,- նշեց Մհրյանը։

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավիճակում պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն քաղաքացիները տնից դուրս գալիս պետք է իրենց հետ ունենան տեղաշարժի ձևաթուղթ, ինչպես նաև անձը հաստատող փաստաթուղթ։

Մհերյանն անդրադարձավ նաև այս օրերին ոստիկանների գործունեությանը և շեշտեց, որ իրենց քանակական ուժերի սահմաններում ամբողջ հանրապետության տարածքում իրականացնում են ծառայություն և փորձում են հնարավորինս ամբողջական փակել շղթաները, որպեսզի կարողանան կատարել պարետի որոշումների պահանջները։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan