Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կառավարությունը պետբյուջեի ծախսերի ու եկամուտների մասով փոփոխություններ կկատարի

Կառավարությունը պետբյուջեի ծախսերի ու եկամուտների մասով փոփոխություններ կկատարի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կառավարությունը պետբյուջեի ծախսերի ու եկամուտների մասով փոփոխություններ կկատարի

Կառավարությունը 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում ծախսերի ու եկամուտների մասով պետք է որոշակի փոփոխություններ կատարի: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սա առանձին քննարկման թեմա է:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը համաձայնեց ասվածի հետ և հավելեց, որ անցած տարվա հունիսին, օգոստոսին, նոյեմբերին արված կանխատեսումները 2020-ի և առաջիկա տարիների համար կորցրել են իրենց արդիականությունը:
«Բյուջեում կատարվելիք այդ փոփոխությունների բովանդակությունն այն է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը հակացիկլիկ իր տրամաբանությունն է փորձում իրականացնել ու ավելացնել մասնակցությունը տնտեսության մեջ: Ինչ վերաբերում է մեր հիմնարար աշխատանքներին, ուզում եմ հղում անել, որ մենք անելու ենք այն, ինչ կառավարության ծրագրով նախատեսված էր, ուղղակի դա անելու ենք ավելի արագ և ավելի խորը տրամաբանությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ջանջուղազյանը:
Որոշում կայացվեց մինչև ապրիլի 1-ը հեռակա կարգով կառավարության նիստ անել և փոփոխությունները կատարել, որպեսզի հնարավոր լինի Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագրից բխող քայլերն արագ կատարել, որ գումարները մտնեն տնտեսություն ու շրջանառվեն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan