Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ադրբեջանում COVID-19 պանդեմիան նպաստելու է թալասեմիայով հիվանդների մահացության աճին

Ադրբեջանում COVID-19 պանդեմիան նպաստելու է թալասեմիայով հիվանդների մահացության աճին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ադրբեջանում COVID-19 պանդեմիան նպաստելու է թալասեմիայով հիվանդների մահացության աճին

 «Ադրբեջանում կորոնավիրուսի բռնկումը կաթվածահար է արել դոնո­րա­կան արյան հավաքագրման կետերի աշխատանքը։ Դա կարող է արժենալ մեկուկես հազար մարդու կյանք, նրանցից շատերը երեխաներ են» - հենց այսպես է արձագանքել Ադրբեջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ meydan.tv լրատվական կայքը։

2020թ. մարտի 23-ին ադրբեջանական հասարակությանը դիմեց  Ադրբեջանի թալասեմիայի ֆեդերացիայի ղեկավար Ն. Գուլիևան, հայտա­րա­րե­լով, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Ադրբեջանում զգալիորեն կրճատվել է արյան դոնորների թիվն, ինչն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ երկրում թալասեմիայով հազարավոր հիվանդների համար: Ն.Գուլիևայի խոսքերով՝ ներկայումս Ադրբեջանում արյան փոխներարկման կարիք ունի թալասեմիայի ծանր դրսևորմամբ 1500 հիվանդ:

Համաձայն Ադրբեջանի «Թալասեմիայի Հանրապետական Կենտրոնի» տնօրենի 2018թ. տվյալների, Ադրբեջանում առկա է 1 մլն-ից ավել (բնակչության ավելի քան 10%) թալասեմիայի կրող, և այդ հիվանդության կրողների ամուսնության պատճառով նրանց թիվն անընդհատ ավելանում է:

Այս մարտահրավերը կրկնակի հարված հասցրեց Ադրբեջանի

առող­ջա­պա­հական համակարգին և առանց այդ էլ ճգնաժամային իրավիճակներին դի­մա­կայելուն անկարող ադրբեջանական իշխանությունների հեղինակազրկված իմիջին, որոնք ապատեղեկատվություններ տարածելով, քողարկելով COVID-19 վիրուսով վարակվածների իրական մասշտաբները, ներկայումս կանգնած են փակուղու առջև:

Չնայած նրան, որ իրադրությանը Ադրբեջանի իշխա­նութ­յուն­ների վերահսկողությունից դուրս է, շարունակվում  է ապատեղե­կատվություն հրամցվել ադրբեջանական և միջազգային հանրությանը՝ փորձելով թաքցնել «COVID-19 + թալասեմիա» հանրագումարի հետևանքով մահացածների և վարակակիրների իրական թվաքանակը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan