Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թուրք ուժայինները հատուկ գործողության ժամանակ սպանել են PKK-ի բարձրաստիճան կին առաջնորդներից մեկին

Թուրք ուժայինները հատուկ գործողության ժամանակ սպանել են PKK-ի բարձրաստիճան կին առաջնորդներից մեկին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թուրք ուժայինները հատուկ գործողության ժամանակ սպանել են PKK-ի բարձրաստիճան կին առաջնորդներից մեկին

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ծրագրած և զինված ուժերի իրականացրած հատուկ գործողության ժամանակ սպանվել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ռազմաքաղաքական կազմակերպության բարձրաստիճան կին ղեկավարներից Նազիֆե Բիլենը: Այս մասին տեղեկացնում է sozcu.com.tr կայքը:

Իրաքի Քանդիլ շրջանի մոտակայքում սպանված Բիլենը PKK-ի գործողությունները համակարգող «Քրդական համայնքների միության» նախագահության 6 անդամներից մեկն էր: Բիլենը, որը զինվորական ու քաղաքական կրթություն է ստացել անձամբ PKK-ի հիմնադիր Աբդուլլա Օջալանի ղեկավարությամբ, հանդիսանում է կուսակցության կանանց շարժման հիմնադիրներից մեկը:

Թուրքիայի հետախուզական կազմակերպությունն Իրաքում իր գործակալական ցանցի միջոցով ամիսներ շարունակ տեղեկություններ է հավաքել Բիլենի մասին, ապա ամեն ինչ ծրագրելուց հետո զինված ուժերի ատորաբաժանումները կարողացել են հատուկ օպերացիայի միջոցով սպանել նրան:

Նախորդ տարի էլ Թուրքիայի հետախուզությունը նման գործողության միջոցով կարողացել էր սպանել «Քրդական համայնքների միության» ղեկավարներից Դիյար Գարի Մուհամեդին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan