Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հույս ունենք, որ ապրիլի կեսերից, մայիսի սկզբից մենք ամբողջապես վերադառնալու ենք մեր բնականոն կյանքին․ պարետ

Հույս ունենք, որ ապրիլի կեսերից, մայիսի սկզբից մենք ամբողջապես վերադառնալու ենք մեր բնականոն կյանքին․ պարետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հույս ունենք, որ ապրիլի կեսերից, մայիսի սկզբից մենք ամբողջապես վերադառնալու ենք մեր բնականոն կյանքին․ պարետ

Եթե մարդիկ հույս ունեն, որ արտակարգ դրության պահանջները խախտելու համար տուգանքի գումարները չեն գանձվելու, ես նման բան չեմ կարող ասել: Իրականացվելու են վարչական վարույթներ եւ ամեն դեպքով կայացվելու է անհատական որոշում: Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ այդ տուգանքներն ինքնանպատակ չեն եւ իրենք՝ բոլոր միջոցներով, կոչերով, սահմանափակումներով, օրենսդրության մեջ փոփոխություններով, բոլոր մեխանիզմներով շարունակելու են միջոցառումներ իրականացնել, որոնցով կսահմանափակեն մարդկանց տեղաշարժը:

«Մարդիկ պետք է գիտակցեն, որ իրենց տեղաշարժը պետք է չեղարկել, եթե դա կենսական անհրաժեշտություն չէ: Այս վարույթները շարունակվելու են ոստիկանության կողմից, իսկ վերահսկողությունը նույնպես ավելացվելու է, ինչը նշանակում է, որ վարույթների քանակը կարող է աճել»,- ասաց նա։

Ավինյանն ասաց, որ կան տարբեր պլաններ, որոնք անընդհատ կարող են փոփոխվել հընթացս եւ իրենց գնահատականներով, այս պահին երկրորդ փուլի վերջում են եւ մոտենում են երրորդ փուլին, որտեղ նախատեսում են ամենախիստ սահմանափակումների շրջանը:

«Այս փուլում տեղորոշման աշխատանքներին զուգահեռ իրականացնելու ենք ազատ տեղաշարժի բոլոր հնարավոր սահմանափակումները: Իրականացնելու ենք տնտեսական գործունեության սահմանափակումները, պարտադրելու ենք անվտանգության եւ սանիտարահամաճարակային կանոններ տարբեր տնտեսվարողների, որոնք պետք է աշխատեն, ավելացնելու ենք վերահսկողությունը եւ կիրառելու ենք տույժեր ու տուգանքներ»,- նշեց պարետը։

Նրա խոսքով՝ հաջորդ փուլում, որը կանխատեսվում է, որ կարող է ապրիլի 14-ից հետո, հույս ունեն, որ այնքան էֆեկտիվ գործիքներ կկարողանան զարգացնել, որ դրանք թույլ կտան կանխարգելիչ աշխատանքներն իրականացնել:

«Այդ գործիքներն արդեն առկա են, մենք ընդամենը սպասում ենք օրենքի ընդունմանը, որ նախ կարողանանք արդյունավետ կերպով րոպեների ընթացքում հայտնաբերել այն անձանց շրջանակը, որոնք շփվել են վարակակրի հետ: Երկրորդ, արդյունավետորեն հետեւենք ինքնամեկուսացման կանոնին, որովհետեւ եթե անձինք շփվել են վարակակրի հետ, եւ եթե նույնիսկ իրենց զգացողությունը լավ է, եթե ջերմություն չունեն, հազ չունեն, իրենք պոտենցիալ վարակակիր են»,- ընդգծեց Ավինյանը։

Նրա խոսքով՝ 4-րդ փուլում կհանեն բոլոր սահմանափակումները. «Հույս ունենք, որ ապրիլի կեսերից, մայիսի սկզբից մենք ամբողջապես վերադառնալու ենք մեր բնականոն կյանքին»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan