Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մեկնարկել է Ադրբեջանի իշխանությունների էթնիկ ազգային փոքրամասնությունների զտման «COVID-19 օպերացիան»

Մեկնարկել է Ադրբեջանի իշխանությունների էթնիկ ազգային փոքրամասնությունների զտման «COVID-19 օպերացիան»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մեկնարկել է Ադրբեջանի իշխանությունների էթնիկ ազգային փոքրամասնությունների զտման «COVID-19 օպերացիան»

Համաձայն fenixpress և infoteka24.ru լրատվական կայքերի տարածած տեղեկատվության, Ադրբեջանի իշխանությունները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում, Ադրբեջանի խոշոր քաղաքներում առկա վարակա­կիր­ներին, այդ թվում արտերկրից ժամանած իրենց քաղաքացիներին, տեղա­փո­խում են երկրի այն հատվածները, որտեղ հիմնականում բնակվում են լեզ­գիններ, թաթեր, թալիշներ և այլազգային փոքրամասնությունների ներկայացու­ցիչներ:

Համացանցում ակտիվորեն տարածվում են համաճարակի պատճառով տարհանվածների թալիշաբնակ Լենքորան, Ջալիլաբադ և Մասալա ժամանելու տեսագրությունը, ինչն էլ իր հերթին թալիշների շրջանում առաջացնում է զայրույթ ու խուճապ: Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները համացանցում գրած մեկնաբանություններում հայտարարում են, որ Ադրբեջանի իշխանություններն այսկերպ իրականացնում են տարածաշրջանի էթնիկ ժողովրդներին բնաջնջելու գործողություններ:

Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացու­ցիչների մտահոգությունը հաստատում է նաև այն փաստը, որ պաշտոնական Բաքուն արտերկրից Ադրբեջանի քաղաքացիների մուտքն Ադրբեջանի տարածք իրականացրել է հենց Լենքորանի օդանավակայանով, այլ ոչ թե Բաքվի, Գյանջայի կամ էլ Նախիջևանի օդանավակայաններով:

Թալիշները վստահեցնում են, որ ի տարբերություն թուրքական ազդեցության տակ գտնվող ադրբեջանցիների, նրանք պատմականորեն իրենց ինքնության պահպանման հարցում միշտ ապավինել են Ռուսաստանի Դաշնության աջակցութ­յանը։ Նաև այդ պատճառով է, որ թալիշների վրա հիմա «թափվել է Ալիևի զայրույթը»։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan