Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ճգնաժամային իրավիճակում հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ մեծացել է. Արա Խզմալյան

Ճգնաժամային իրավիճակում հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ մեծացել է. Արա Խզմալյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ճգնաժամային իրավիճակում հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ մեծացել է. Արա Խզմալյան

Կորոնավիրուսի տարածման պատճառով երկրում ստեղծված սահմանափակումների պայմաններում, երբ բոլոր թատերահամերգային կառույցները ակտիվ գործունեություն են ծավալում օնլայն հարթակում, մշակույթի հանդեպ հանրության լայն շրջանակի հետաքրքությունը մեծացել է:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ կրության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

 «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ճգնաժամային իրավիճակում հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ ոչ միայն չի նվազել, այլև որոշ դեպքերում նկատում ենք հետաքրքրության շեշտակի աճ: Տեսնում ենք, որ մեր պետական կառույցների «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջերի հետևորդների քանակը բազմապատկվում է: Խնդիր ունենք անել այնպես, որ  ճգնաժամի հաղթահարումից հետո տվյալները չնվազեն, և ձևավորենք կայուն հետևորդների ինստիտուտ: Դրա համար անհրաժեշտ են կոնկրետ քայլեր: Այս շաբաթվանից կսկսենք  պետական կառույցների PR և մարքեթինգի  պատասխանատուների հետ համապատասխան  վեբինարներ կազմակերպել, որպեսզի մշակենք այս տվյալները պահպանելու և զարգացնելու  ձևաչափերը»,-շեշտեց փոխնախարարը:

 Խոսելով մի քանի մշակութային հաստատության օնլայն հարթակում գրանցած նվաճումների մասին՝ Խզմալյանն ասաց, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը մարտի 17-ից մինչև ապրիլի 5-ը «Ֆեյսբուք»-ի իր էջում  հեռարձակել է վեց ներկայացում: Միայն օպերային թատրոնին վերաբերող նյութերն ունեցել են 326 հազար դիտում: Նշված ժամանակահատվածում նյութերի ընդհանուր դիտումների քանակը անցնում է 840 հազարից: Թատրոնի «Ֆեյսբուք»-ի հետևորդների թիվը նշված ժամանակահատվածում ավելացել է 5 000-ով: Այս թվերը ապահովվել են առանց գովազդային աջակցության, առանց հավելյալ ծախսերի:

 Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է «Առցանց խաղացանկ» նախագիծը: Ապրիլի 6-ին ցուցադրվել է առաջին ներկայացումը, որն ունեցել է շուրջ 40 հազար դիտում:

 Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները անհատական կամ խմբակային տեսագրում են համերգային կատարումներ, հեռարձակում դրանք և կոչ են անում  մնալ տանն ու հետևել պարետատան ցուցումներին:

 «Արմմոնո» թատերական  միջազգային փառատոնը նախաձեռնել է «Armmono talking» խորագրով ծրագիր, որի շրջանակում զրույցներ են իրականացվում տարբեր մասնագետների հետ: Ծրագիրը նաև կրթական բաղադրիչ ունի:

 Խզմալյանն անդրադարձավ «Առականի» շարքին, որի առաջին հաղորդումն արդեն իսկ թողարկվել է: «Աշխատում ենք, որ նախարարության պատրաստած բոլոր նախագծերն ունենան հստակ կրթական ուղերձներ: Հաղորդաշարի շրջանակում Համազգային թատրոնի արտիստներն ընթերցում են առակներ: Հետո քննարկում է կազմակերպվում, և դերասանները կոչ են անում քննարկումը տեղափոխել տուն»,-ասաց նա:

 ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հիշեցրեց, որ կան համայնքեր, որտեղ դեռ առկա են համացանցի և  համակարգչի հասանելիությունն ապահովելու խնդիրները:

Նախարարության պատրաստած հաղորդումներն այդ համայնքներում հասանելի դարձնելու նպատակով իրենք համագործակցում են մարզային, համայնքային հեռուստաընկերությունների հետ, որոնք մեծ պատրաստակամությամբ ու սիրով հեռարձակում են բոլոր այն հաղորդումները, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցուցադրում է Երևանում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan