Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱՀԿ ղեկավարը պատասխանել է Թրամփի՝ կառույցի ֆինանսավորումը կրճատելու սպառնալիքին՝ կոչ անելով «չքաղաքականացնել» կորոնավիրուսը. BBC

ԱՀԿ ղեկավարը պատասխանել է Թրամփի՝ կառույցի ֆինանսավորումը կրճատելու սպառնալիքին՝ կոչ անելով «չքաղաքականացնել» կորոնավիրուսը. BBC
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱՀԿ ղեկավարը պատասխանել է Թրամփի՝ կառույցի ֆինանսավորումը կրճատելու սպառնալիքին՝ կոչ անելով «չքաղաքականացնել» կորոնավիրուսը. BBC

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՀԿ բյուջե ուղղվող ֆինանսական աջակցության դադարեցման մասին մտադրությունը, հանդես է եկել ի պաշտպանություն ԱՀԿ-ի աշխատանքի և կոչ արել վերջ դնել Covid-19-ի քաղաքականացմանը, գրում է BBC-ն։

Գեբրեյեսուսը հերքել է Թրամփի՝ Չինաստանի ուղղությամբ կենտրոնանալու վերաբերյալ մեղադրանքները՝ պնդելով, որ ԱՀԿ-ում ազգերի և ժողովուրդների միջև տարբերակում չեն դնում։

«Նախ՝ ազգային միասնականության կոչ եմ անում և խնդրում եմ Covid-19-ը չշահարկել քաղաքական տեսակետների արտահայտման նպատակով։ Երկրորդ՝ համերաշխության կոչ եմ անում համաշխարհային մակարդակով», - ասել է ԱՀԿ ղեկավարը։

Իր հայտարարությունում ԱՀԿ ղեկավարն անտեսել է Թրամփի ֆինանսական սպառնալիքը՝ հայտարարելով, որ, իր կարծիքով, ԱՄՆ-ի ֆինանսավորումը կշարունակվի:

Ավելի վաղ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նույնպես հանդես էր եկել ի պաշտպանություն ԱՀԿ-ի։

Նա կորոնավիրուսի բռնկումը բնութագրել է որպես «աննախադեպ» և հայտնել, որ դրան դիմագրավելու արդյունավետության վերաբերյալ ցանկացած գնահատական «պետք է լինի ապագայի խնդիրը»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի ԱՀԿ ղեկավարի հետ հեռախոսազրույցում նույնպես իր աջակցություն է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որը, նրա խոսքով, ֆինանսավորվում է հիմնականում ԱՄՆ-ի հաշվին, սակայն կենտրոնացած է Չինաստանի վրա: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը չի բացառել, որ Վաշինգտոնը կդադարեցնի ԱՀԿ-ի ֆինանսավորումը:

«Նրանք (Խմբ.՝ կազմակերպության ներկայացուցիչները) քննադատում էին իմ կողմից սահմանած ԱՄՆ (կորոնավիրուսի էպիկենտրոն դարձած երկրներից քաղաքացիների) մուտքի արգելքը: Նրանք սխալվեցին: Նրանք շատ հարցերում սխալվեցին: Թվում է՝ նրանք շատ են կենտրոնանում Չինաստանի ուղղությամբ»,- հայտնել է Թրամփը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan