Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արցախի Միրիկ և մերձակա համայնքներից կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ ունեցող քաղաքացիներ չկան

Արցախի Միրիկ և մերձակա համայնքներից կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ ունեցող քաղաքացիներ չկան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արցախի Միրիկ և մերձակա համայնքներից կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ ունեցող քաղաքացիներ չկան

Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացու առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն է, ներկա պահին անհանգստացնող հանգամանք չկա:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։

«Միրիկ և մերձակա համայնքներից ջերմություն կամ վարակին բնորոշ ախտանիշներ ունեցող քաղաքացիներ չկան. տեղում շուրջօրյա հերթապահություն իրականացնող բուժանձնակազմը որևէ բողոք չի ստացել, իսկ իրականացված մշտադիտարկումները որևէ խնդիր չեն արձանագրել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի  առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ, այս պահի դրությամբ, երեք քաղաքացուց վերցվել է փորձանմուշ և ուղարկվել թեստավորման․«Նրանցից մեկը կորոնավիրուսով վարակված հիվանդի ընտանիքի անդամ է, իսկ երկուսը առողջապահական բուժհաստատություններ դիմած քաղաքացիներ են (փոխկապակցված չեն Միրիկ համայնքի հաստատված դեպքի հետ)։ Թեստավորման արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ՝ հետազոտության արդյունքները ստանալուց հետո»:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար Արցախի տեղեկատվական շտաբը կոչ է անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախում ձևավորված նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan