Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կորոնավիրուսից ևս մեկ մարդ է մահացել. դեպքերի թիվը հասավ 12-ի

Կորոնավիրուսից ևս մեկ մարդ է մահացել. դեպքերի թիվը հասավ 12-ի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կորոնավիրուսից ևս մեկ մարդ է մահացել. դեպքերի թիվը հասավ 12-ի

Հայաստանում կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք է գրանցվել, այս պահին կա ընդհանուր 12 մահվան դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորսյանը ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում:
«Առավոտյան մեկ հոգի էլ մահացավ: Դեռ չենք հայտնել, արդեն 12 մահ ունենք, դա կերևա վաղվա թվերի մեջ: 81 տարեկան քաղաքացի էր՝ ծանր հիվանդություններով»,-ասաց Թորոսյանը:
Նա շեշտեց՝ Հայաստանի խնդիրն է մահերի թիվը ցածր պահելով գնալ առաջ: «Մենք այսօր մի քիչ ավելի վստահ ենք մեզ զգում մահճակալային ֆոնդի և թոքերի արհեստական օդափոխության սարքերի առումով: Սակայն մենք մինչև այդ սարքերը գնելն էլ մեզ բավականին լավ էինք զգում, որովհետև 80 հատ առանձին սարք ունեինք արդեն՝ նախքան Չինաստանից գնելը: Բայց մենք պետք է պատրաստված լինենք վատագույնին՝ թե մահճակալային ֆոնդով, թե հագեցվածությամբ, թե դեղերով»,-ասաց նախարարը:
Ապրիլի 10-ի առավոտյան հայտնի էր դարձել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահացել է 72-ամյա քաղաքացի․ նա ունեցել է նաև ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։
Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է։ Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 11-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 149:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan