Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանը պատրաստ է հնարավորության սահմաններում օգնություն ցույց տալ ԵԱՏՄ գործընկերներին. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է հնարավորության սահմաններում օգնություն ցույց տալ ԵԱՏՄ գործընկերներին. Փաշինյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանը պատրաստ է հնարավորության սահմաններում օգնություն ցույց տալ ԵԱՏՄ գործընկերներին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց Հայաստանի կողմից հնարավորության դեպքում օգնություն ցույց տալ Եվրասիական տնտեսական միության անդամ գործընկեր երկրներին` կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց ապրիլի 10–ին ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում։

«Հայաստանը պատրաստ է իր հնարավորությունների սահմանում օգնություն ցույց տալ ԵԱՏՄ իր գործընկերներին։ Վստահ եմ, որ ԵԱՏՄ–ում մենք պարտավոր ենք համախմբել մեր ջանքերը համավարակի դեմ պայքարում։ Մենք պետք է ամրացնենք մեր միությունը, նույնիսկ համավարակի պարագայում։ Պետք է ապացուցենք մեր միության կենսունակությունը ճգնաժամի պայմաններում։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ապահովել ԵԱՏՄ շրջանակներում ազատ առևտրի ռեժիմի անխափան գործունեությունը։ Անընդունելի է ապրանքների և ծառայությունների շարժի սահմանափակումը ԵԱՏՄ ներսում, նույնիսկ` համավարակի պայմաններում։ Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել բեռնափոխադրումների անխափան իրականացման համար»,– ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնությանը` Հայաստանին ցուցաբերած օպերատիվ աջակցության համար։

«Համավարակի դեմ պայքարում մենք համագործակցում ենք մեր հիմնական միջազգային գործընկերների հետ, և, առիթից օգտվելով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուս գործընկներներին` օպերատիվ օգնության և արդյունավետ փոխգործակցության համար»,– նշեց վարչապետը։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan