Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Կորոնավիրուսի բռնկման ամենաթեժ պահին Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ճնշումն անմարդկային էր». Ռոհանի

«Կորոնավիրուսի բռնկման ամենաթեժ պահին Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ճնշումն անմարդկային էր». Ռոհանի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Կորոնավիրուսի բռնկման ամենաթեժ պահին Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ճնշումն անմարդկային էր». Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկուշաբթի հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի ամենաթեժ պահին Իրանի նկատմամբ ամերիկյան ճնշումն «անմարդկային» էր: Այս մասին ասված է նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ, գրում է Reuters-ը։

«Այս բարդ պայմաններում Իրանի ժողովրդի նկատմամբ ամերիկյան ճնշումն ավելի անմարդկային է, քան ցանկացած այլ ժամանակ, և դրա շարունակումը բարբարոսական հանցագործություն է մեր ժողովրդի, բոլոր մարդկային սկզբունքների և միջազգային նորմերի դեմ»,- Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Ռոհանին:

Ռոհանին նաև ցավակցություն է հայտնել Իտալիայի ժողովրդին, որը նույնպես մեծապես տուժել է կորոնավիրուսի բռնկումից:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները COVID-19 համավարակի դեմ պայքարում որպես օգնություն պատրաստ է Իրանին թոքերի արհեստական օդափոխության սարքավորումներ տրամադրել։

«Ես նրանց առաջարկել եմ օգնություն, եթե նրանք ցանկանան: Եթե նրանց սարքավորումներ են պետք, ես կարող եմ դրանք ուղարկել: Մեզ մոտ հազարավոր ազատ սարքավորումներ են առաջանալու և նրանք կարող են դրանցով զինել իրենց հիվանդանոցները և մեծացնել իրենց սարքավորումների քանակը»,-ասել էր Թրամփը, որին ի պատասխան Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել էր, որ «ԱՄՆ-ն ինքը բժշկական սարքավորումների և հումանիտար օգնության կարիք ունի»։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan