Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նախարարը վստահեցնում է՝ կորոնավիրուսից տուժած ոչ մի քաղաքացու խնդիր անուշադրության չի մատնվելու

Նախարարը վստահեցնում է՝ կորոնավիրուսից տուժած ոչ մի քաղաքացու խնդիր անուշադրության չի մատնվելու
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նախարարը վստահեցնում է՝ կորոնավիրուսից տուժած ոչ մի քաղաքացու խնդիր անուշադրության չի մատնվելու

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վստահեցնում է, որ կորոնավիրուսի արդյունքում տուժած ոչ մի քաղաքացու՝ անգամ չգրանցված աշխատողի խնդիր անուշադրության չի մատնվելու, կառավարությունը պարզապես քննարկում է քաղաքացուն որպես տուժած գնահատելու չափորոշիչները, աջակցության ձևը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջանջուղազյանն այս մասին վստահեցրեց ԱԺ նիստում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին:
Զոլյանը նաև ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ քաղաքացիներին կառավարության խնայողություններից գումար տալու առաջարկը գնահատեց պոպուլիստական: Նա նախարարին առաջարկեց պարզ, ոչ մասնագիտական լեզվով բացատրել, թե ինչու է Մարուքյանի առաջարկը վտանգավոր:
Անդրադառնալով սոցիալական աջակցությանը՝ Ջանջուղազյանը վերահաստաստեց կառավարության մոտեցումը՝ բոլոր նրանք, որոնք համավարակի արդյունքում տուժել են, ուշադրության կենտրոնում են, քննարկվում են բոլոր հնարավոր և անհնար առաջարկները: «Կարևորն այն է, որ դա հնարավոր լինի ընդունել, գնահատել և գալ այն եզրակացության, որ խնդիրն առաջացել է համավարակի պատճառով: Մեր մտադրությունն այն է, որ ոչ մեկ չպետք է դուրս մնա իրականացվող, հրապարակված միջոցառումից, նույնիսկ այն քաղաքացիները, որոնք անցյալ 1-2 տարում չեն անսացել հորդորին՝ գրանցվել աշխատելիս, պարտավորությունները պատշաճ կատարել: Բայց ամբողջ խնդիրը նրանց տեղորոշման մեջ է, նրանց ճանաչման՝ որպես տուժածներ: Շատ կարևոր է, որ մեր բոլոր հայրենակիցներն իմանան, որ անուշադրության չի մատնվելու ոչ մեկի խնդիրը»,-ասաց նա ու նշեց՝ այդ խմբի համար առաջակը կքննարկվի, որոշում կկայացվի, թե որ չափորոշիչներով կճանաչվեն որպես տուժողներ և ինչպիսի սոցիալական օժանդակություն ցույց կտրվի:
Նախարարը շեշտեց՝ ոչ մի անգամ ըստ էության չեն ասել, թե կա օժանդակության անհրաժեշտություն և դրա համար չկան միջոցներ: Նա նշեց՝ այդ օժանդակությունը կլինի գանձապետական միասնական հաշվի մնացորդներից, թե ներգրավվող միջոցների հաշվին, կարծում է, որ քաղաքացուն չի հետաքրքրի: Դրանք ավելի շատ հետաքրքրում են մասնագիտական շրջանակներին:
Զոլյանը նկատեց՝ ստացվում է, որ եթե գնան այն ճանապարհով, որ օրինակ 500 հազար մարդու գումար տան՝ անկախ նրանից՝ նրանց մի մասը դրա կարիքն ուն, թե ոչ, դա կարող է տնտեսական բացասական հետևանքներ ունենալ:
Ջանջուղազյանը արձագանեց՝ բացասական հետևանքներն անհամեմատ ավելի շատ կլինեն, քան դրականը, ընդ որում ոչ միայն տնտեսական, այլ նաև հոգեբանական և բարոյական:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվել էր, թե ինչու կառավարությունը վերջին տարիների խնայողություններից, որտեղ հարյուր միլիարդ դրամ գումար կա, չի ցանկանում աջակցել քաղաքացիներին: Ջանջուղազյանն արձագանքել էր՝ նշելով, որ 100 միլիարդ դրամ կառավարությունը իր տրամադրության տակ չունի: Իսկ ինչ վերաբերում է սոցիալապես անապահով խմբին, ինքը կարծում է, որ դրա ճանապարհն այն է, ինչը կառավարությունն ընտրել է՝ միջոցառումներով, թիրախավորված, հասցեական աջակցությունը:
Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար մշակել և հաստատել է 14 միջոցառում, որոնցով աջակցություն է նախատեսվում ինչպես բիզնեսին, այնպես էլ առանձին անհատների:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan