Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Եվրոպական առաջնորդները մտադիր են կորոնավիրուսի դեմ պայքարի համար 7,5 մլրդ եվրո հավաքել

Եվրոպական առաջնորդները մտադիր են կորոնավիրուսի դեմ պայքարի համար 7,5 մլրդ եվրո հավաքել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Եվրոպական առաջնորդները մտադիր են կորոնավիրուսի դեմ պայքարի համար 7,5 մլրդ եվրո հավաքել

Եվրոպական առաջնորդները կորոնավիրուսի դեմ պայքարի «միջազգային դաշինքի» շրջանակում խոստացել են միլիարդավոր դոլարներ հավաքել պատվաստայութն ու հիվանդության բուժման եղանակները գտնելու համար, հայտնում է The Guardian պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ երկուշաբթի տեղի ունենալիք առցանց համաժողովի նպատակն է ընդհանուր 7․5 միլիարդ եվրո հավաքել՝ աջակցելու կորոնավիրուսի համավարակի դեմ համաշխարհային պայքարին։

The Independent հրատարակությունում Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նորվեգիայի և Եվրոպական Միության բարձրաստիճան պաշտոնյաները նկատել են, որ «համաշխարհային այս մարտահրավերին» պատասխան հասցնելու համար անհրաժեշտ է «համախմբել աշխարհի լավագույն և ամենապատրաստված մասնագետներին՝ գտնելու պատվաստանյութեր, բուժման եղանակներ, թերապիաներ, որոնք անհրաժեշտ են աշխարհը կրկին առողջ դարձնելու համար։ Սա կնպասի «առողջապահական համակարգերի ուժեղացմանը, ինչի շնորհիվ բուժական ծառայությունները հասանելի կլինեն բոլորի համար, ուշադրության կենտրոնում կլինի հատկապես Աֆրիկան»։

Քաղաքական գործիչները իրենց աջակցությունն են հայտնել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, ինչպես նաև սատարել են Access to Covid-19 Tools (ACT) Accelerator («Covid-19-ի գործիքների հասանելիության ամրապնդում») ծրագրի ստեղծմանը։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan