Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 615-ի. կա 9 զոհ

Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 615-ի. կա 9 զոհ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 615-ի. կա 9 զոհ

Վրաստանում համավարակի սկզբից առայսօր հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 615 դեպք, որից 275-ն արդեն ապաքինվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսի տվյալների հրապարակմամբ զբաղվող պաշտոնական կայքին։

«Վարակման հաստատված դեպքերի թիվը՝ 615, մահվան դեպքերը՝ 9, ապաքինվել է 275 մարդ։ Կարանտինային ռեժիմում է գտնվում 5002, իսկ վերահսկողության տակ՝ 485 մարդ։ Արտասահմանից Վրաստան մուտք գործած քաղաքացիների թիվը 3 է»,- նշվում է կայքի հայտարարությունում։
Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը կպահպանվի մինչև մայիսի 22-ը: Ժամը 21.00-ից մինչ 6.00-ը երկրում սահմանված է պարետային ժամ։

Վարակակիրների շրջանում կան բժիշկներ, ներքին գործերի նախարարության աշխատակիցներ, հղի կանայք և երեխաներ։

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 3 834 038 միլիոն մարդ, որից 265 238-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների և մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan