Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կորոնավիրուսի թեմայով Թրամփի ճեպազրույցն ավարտվել է լրագրողների հետ վիճաբանությամբ

Կորոնավիրուսի թեմայով Թրամփի ճեպազրույցն ավարտվել է լրագրողների հետ վիճաբանությամբ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կորոնավիրուսի թեմայով Թրամփի ճեպազրույցն ավարտվել է լրագրողների հետ վիճաբանությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշ դադարից հետո Սպիտակ տանը կայացած առաջին ճեպազրույցը լքել է լրագրողների հետ վեճի պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ CBS հեռուստաընկերության լրագրողը հարց է ուղղել նախագահին այն մասին, թե ինչու է նա մշտապես շեշտադրում կատարում ամենաշատ թեստավորում կատարելու հետ կապված ԱՄՆ-ի ու մյուս երկրերի մրցակցության վրա, փոխարենը թող ուշադրություն դարձներ երկրի ներքին հարցերի վրա, երբ մարդիկ շարունակում են մահանալ:

«Մարդիկ մահանում են ամբողջ աշխարհում: Միգուցե այդ հարցը տաք Չինաստանին: Ինձ մի հարցրեք, հարցրեք Չինաստանին»,- ասել է Թրամփը: Երբ լրագրողը հետաքրքրվել է, թե ինչու է հենց իրեն դա ասում, նախագահ Թրամփը խիստ տոնով նշել է, որ դա ասում է ոչ թե կոնկրետ իրեն, այլ բոլոր նրանց, ովքեր գարշելի հարցեր են հնչեցնում: Թրամփի պատասխանը զայրացրել է լրագրողին, ով ասիական ծագում ունի: Թրամփն ընդհատել է լրագրողին և հարցի հնարավորությունը փոխանցել CNN-ի թղթակցին: Վերջինս լռել է՝ թույլ տալու, որ CBS հեռուստաընկերության ներկայացուցիչ գործընկերն ավարտի իր խոսքը: Դրանից հետ, երբ արդեն CNN-ի թղթակիցն է փորձել հարց հնչեցնել, Թրամփը ընդհատել է նրան և ասել, որ ադեն հնարավորություն տվել էր, իսկ նա չօգտվեց դրանից: Մի քանի ռեպլիկներից հետո նախագահը լքել է ճեպազրույցների սրահը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan