Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պետությունը հակաճգնաժամային միջոցառման շրջանակում 9475 հղի կնոջ տրամադրել է 100-հազարական դրամ

Պետությունը հակաճգնաժամային միջոցառման շրջանակում 9475 հղի կնոջ տրամադրել է 100-հազարական դրամ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պետությունը հակաճգնաժամային միջոցառման շրջանակում 9475 հղի կնոջ տրամադրել է 100-հազարական դրամ

Պետությունը հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում տարբեր խմբերի տրամադրել է սոցիալական աջակցություն, մասնավորապես 7-րդ միջոցառմամբ՝ 9 հազար 475 հղի կնոջ տրամադրել է 100 հազարական դրամ աջակցություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

«Հակաճգնաժամային 7-րդ միջոցառմամբ մարտի 30-ի դրությամբ աշխատանք չունեցող հղի կանայք, ում ամուսինները նույնպես չեն ունեցել աշխատանք, ստացել են 100 հազարական դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել են 9 հազար 475 կանայք, բաշխվել է՝ 921 մլն դրամ»,-ասաց Փաշինյանը:

Հակաճգնաժամային չորրորդ միջոցառմամբ մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքը կորցրած ծնողները ստացել են մինչև 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար 100 հազար դրամ աջակցություն: Միջոցառումից օգտվել է 2 հազար 93 քաղաքացի, բաշխվել է 209 մլն դրամ: Իսկ հակաճգնաժամային 6-րդ միջոցառմամբ մարտի 13-30 ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձինք, որոնք չունեն մինչև 14 տարեկան երեխա, ստացել են 68 հազարական դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել են 7 հազար 925 քաղաքացի, ծրագրով բաշխվել է 539 միլիոն դրամ:

«Հակաճգնաժամային 9-րդ միջոցառմամբ 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք, ստացել են յուրաքանչյուր երեխայի համար 26 հազար 500 դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել է շուրջ 166 հազար երեխա, բաշխվել է՝ 4.4 մլրդ դրամ»,- ասաց վարչապետը:

Հակաճգնաժամային 13-րդ միջոցառմամբ նպաստառու ընտանիքները ստացել են ամսական նպաստի 50 տոկոսի չափով լրացուցիչ աջակցություն: Ծրագրից օգտվել է 84 հազար 810 ընտանիք, բաշխվել է՝ 1.2 մլրդ դրամ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan