Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱԺ-ն քննարկում է բաց տարածքում դիմակ չունենալու դեպքում տուգանքի չափը 10 հազար դրամ դարձնելու հարցը

ԱԺ-ն քննարկում է բաց տարածքում դիմակ չունենալու դեպքում տուգանքի չափը 10 հազար դրամ դարձնելու հարցը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԺ-ն քննարկում է բաց տարածքում դիմակ չունենալու դեպքում տուգանքի չափը 10 հազար դրամ դարձնելու հարցը

 ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով մասնավորապես առաջարկվում է ավելի մեղմ պատժաչափ սահմանել ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

«Նախագծով մասնավորապես առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 182.3-րդ հոդվածը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Ինչպես նաև նույն հոդվածի 10-րդ մասից առաջարկվում է հանել «կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները» բառերը: Միևնույն ժամանակ առաջարկվում է, որ օրենքի նախագիծն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,-ասաց Դանիելյանը:

Նա հիշեցրեց՝ ներկայում օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանում է վարչական պատասխանատվություն՝ ինչպես մեկուսացման, ինքնամեկուսացման կանոնների խախտման համար, այնպես էլ ազատ տեղաշարժման իրավունքի այլ սահմանափակումների համար՝ սահմանելով պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 250-ապատիկի չափով: Սակայն ներկայում գործում են ազատ տեղաշարժման որոշ սահմանափակումներ, օրինակ՝ բաց տարածքներում դիմակի առկայությունը, որոնք համադրելի չեն, ասենք, կոնտակտավոր անձի կողմից մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման հետ՝ հաշվի առնելով վերջինների հանրային վտանգավորությունը: «Հետևաբար՝  ազատ տեղաշարժման որոշ սահմանափակումների համար առաջարկվել է ավելի մեղմ պատժաչափ՝ 10 հազար դրամի չափով՝ ազատ տեղաշարժման պայման-պահանջ խախտելու համար: Խոսքը մասնավորապես վերաբերվում է պարետի որոշմամբ սահմանված դիմակների պահանջին՝ բաց տարածքներում, որի պայմաններում գործող օրենքով տուգանքը 100 հազարից 250 հազար դրամ է: Հիմա առաջարկվում է նման դեպքերում սահմանել 10 հազար դրամ»,-ասաց փոխնախարարը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan