Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վարչապետն անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված կեղծ լուրերին և մանիպուլյացիաներին

Վարչապետն անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված կեղծ լուրերին և մանիպուլյացիաներին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վարչապետն անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված կեղծ լուրերին և մանիպուլյացիաներին

Կորոնավիրուսային հիվանդության տարածման առաջին օրվանից ՀՀ կառավարությունը որևէ ոչ ստույգ տեղեկատվություն հանրությանը չի փոխանցել: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Հանրության շրջանում քննարկվում է, որ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որպեսզի նրանք համաձայնեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ։ Ու դա ունի կոնկրետ բացատրություն, իբր, միջազգային օգնություն ստանալու համար շատ կարևոր է հիվանդների ու մահերի թիվը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ կառավարությունը որևէ մանիպուլյատիվ գործողություն ու տեղեկություն չի փոխանցել հանրությանը։ 

Գործադիրի ղեկավարն ընդգծեց, որ իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք, պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել  և ապահովել կարանտինային պայմաններ՝ առանց կարանտին հայտարարելու։

«Պետական կառավարման մարմիններում առանց դիմակի կարող են լինել միայն այն ժամանակ, երբ աշխատասենյակներում միայնակ են։ Պարետատունն անցնում է աշխատանանքերի ավելի ինտենսիվ ռեժիմի, ոստիկանությունը պետք է անցնի ավելի խիստ հսկողության», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ երեկ նկատել է՝ տաքսիների մեջ չեն պահվում հակահամաճարակային կանոնները։ 

Վարչապետն ընդգծեց, որ այդ առումով պետք է անցնել ավելի խիստ հսկողության, պահել սոցիալական հեռավորություն, իրար հետ շփվելիս պարտադիր հաղորդակցվել՝ դիմակ կրելով: 

Վարչապետը կոչ արեց փչացած հեռախոսի մեխանիզմով կեղծ լուրեր չտարածել կորոնավիրուսի մասին։ «Ինձ համար կորոնավիրուսի դեմ պայքարի կա մեկ գերարդյունավետ միջոց՝ անհատական պատասխանատվությունը»,- շեշտեց վարչապետը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan