Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ոստիկանապետի հանձնարարականով անլուր և հանկարծակի ստուգումներ են իրականացվում ոստիկանության բաժիններում

Ոստիկանապետի հանձնարարականով անլուր և հանկարծակի ստուգումներ են իրականացվում ոստիկանության բաժիններում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ոստիկանապետի հանձնարարականով անլուր և հանկարծակի ստուգումներ են իրականացվում ոստիկանության բաժիններում

Հանցագործությունների եւ վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, խափանման, թարմ հետքերով բացահայտման, հակաիրավական արարքների արագ եւ օպերատիվ արձագանքման, արտաքին ծառայությունների աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, պահպանվող օբյեկտներում կարգապահության եւ անցագրային ռեժիմի պահպանության աշխատանքներում ծառայողների զգոնության բարձրացման նպատակով՝ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականի հիման վրա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի ծառայողները 2020 թվականի մայիսի 14-ից սկսած` անլուր եւ հանկարծակի ստուգումներ են իրականացնում ՀՀ ոստիկանության տարածքային եւ մասնագիտացված ստորաբաժանումներում, ծառայության վայրերում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Մասնավորապես, ստուգումներ են իրականացվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր Նորքի, Մաշտոցի, Մալաթիայի բաժիններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի եւ Արմավիրի բաժինների օպերատիվ վերակարգերում, համայնքային ոստիկանության հենակետերում, հերթապահ մասերում:

Ստուգվել են պարեկապահակետային, գիշերային շրջիկ ծառայությունները, ոստիկանության բաժինների պատշաճ պահպանությունը, հաշվեցուցակային զենքի կրման կանոնները եւ ճանապարհային ոստիկանության կարգախմբերի ծառայությունները:

Հայտնաբերվել են մի շարք խախտումներ եւ թերացումներ, որոնց կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ նշանակվել են ծառայողական քննություններ եւ ուսումնասիրություններ:

Օպերատիվ վերակարգերը, շրջիկ եւ հերթապահ ծառայությունները կատարում են ոստիկանության առջեւ դրված այնպիսի կարեւոր գործառույթներ, ինչպիսիք են մարդու անվտանգության, հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխման, կանխման եւ խափանման, հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության, սեփականության բոլոր ձեւերի հավասար պաշտպանությունը, ուստի պարբերաբար ստուգումների նպատակն է՝ մշտապես զգոն պահել ոստիկանության ծառայողներին իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս:

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը հետեւողական է հայտնաբերելու եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործառութային պարտականությունների կատարման մեջ թերացած ոստիկանության ծառայողներին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan