Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հանրային տրանսպորտի ուղևորահոսքի նվազ տեմպի պահպանման պարագայում կառաջարկվեն օպտիմալ լուծումներ

Հանրային տրանսպորտի ուղևորահոսքի նվազ տեմպի պահպանման պարագայում կառաջարկվեն օպտիմալ լուծումներ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հանրային տրանսպորտի ուղևորահոսքի նվազ տեմպի պահպանման պարագայում կառաջարկվեն օպտիմալ լուծումներ

Հայաստանում հանրային տրանսպորտում ներգարված է 3 հազար 500 տրանսպորտային միջոց, որոնք իրականացնում են ուղևորափոխադրումներ, ինչպես նաև 20-25 հազար տաքսի ծառայություն մատուցող անհատ ձեռնարկատերեր ու ֆիզիկական անձինք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը նշեց, որ հանրային տրանսպորտի վերագործարկման մասին պարետի որոշումից անմիջապես հետո իրականացվել է լայնածավալ իրազեկման աշխատանք:  Պարետի որոշմամբ սահմանվել են մի շարք կանոներ, որոնք վերաբերում են  ուղևորափախոդարող ընկերություններին, տաքսի ծառայություններին, ավտոկայաններում, հավաքակայաններում աշխատանքի կազմակրպմանը և այլն:

«Անմիջապես ձեռնամուխ եղանք իրազեկման աշխատանքներին հանրային տրանսպորտում գործող կազմակերպություններում, տրամադրեցինք տեղեկատվական թերթիկներ, պարզաբանեցինք վարքագծի կանոնները: Տեղեկատվական աշխատանքից զատ ճանապարհային ոստիկանության հետ միասին մայիսի 18-ից սկսած առ այսօր իրականացնում ենք վերահսկողական աշխատանքներ: Մասնավորապես, հսկողություն ենք սահմանում, որ տրանսպորտային միջոցներում և՛ ուղևորները, և՛ վարորդները խստիվ պահպանեն անվտանգության կանոնները, որոնք վերաբերում են դիմակներ, ձեռնոցներ կրելուն, ախտահանիչ նյութերի առկայությանը»,-ասաց նա:

Նրա խոսքով, հավաքակայններում ամենօրյա շրջայցեր են կատարում, իրականացնում են մշտադիտարկումներ տրանսպորտային միջոցներում ամենօրյա ախտահանման գործընթացի  նկատմամբ: Աշխատանքներ են տարվել, որպեսզի ռիկսային խմբի վարորդները ձեռնպահ մնան աշխատանքում ներգրավվելուց: Նա նշեց, որ շատ կարևոր է գերբեռնված տրասնպորտային միջոցների նկատմամբ հսկողությունը:

«Տեղեկացնեմ, որ ՀՀ տարածքում տարբեր հենակետերում ճանապարհային ոստիկանության հետ միասին բազմաթիվ խախտումնր ենք հայտնաբերել, տրվել են համապատասխան ցուցումներ: Ասեմ, որ այս հնգօրյա ժամանակահատվծաում շեշտը դրել ենք կանխարգելիչ միջոցառումների վրա, քանի որ տրանսպորտի համակարգի համար սա աննախադեպ իրավիճակ է: Մեծ մասի համար նույնիսկ շահավետ չէ քիչ թվով ուղևորների փոխադրումը, սակայն իրականացնում են: Այժմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ քննարկում ենք օպտիմալ լուծումներ դրա հետ կապված: Եթե նվազ տեմպը պահպանվի, ապա հնարավոր է ժամանակավոր չվացուցակիների կազմում, կամ այլ միջոցառումներ, որ տրանսպորտային կազմակերպությունների համար ուղևորափոխադրումը լինի շահավետ, ուղևորների համար հարմարավետ»,-ասաց նա:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan