Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պետությունը գնալու է որոշակի վարչական լծալների խստացման․ Փաշինյան

Պետությունը գնալու է որոշակի վարչական լծալների խստացման․ Փաշինյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պետությունը գնալու է որոշակի վարչական լծալների խստացման․ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ռազմավարությունում «սխալն» այն է, որ կառավարությունը չափից ավելի մեծ վստահություն է ունեցել քաղաքացիների անհատական պատասխանատվության գործոնի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ռազմավարությունը եղել է այն, որ ինչ-որ մի ժամանակաշրջան մարդկանց ներկայացնենք իրավիճակի լրջությունը, որոշակի ընդլայնենք մեր առողջապահական համակարգի հզորությունը, այնուհետև գնանք բացման, մարդկանց ներկայացնենք 100 տոկոսի ձգտող երաշխքիներ, որի պարագայում կխուսափեն վարակվելուց: Քաղաքացին այդ կանոնները պահպանում է ոչ թե կառավարության, ոչ թե վարչապետի, ոչ թե իշխանության, առաջին հերթին իր և իր հարազատների համար: Հարցը հետևյալն է, պիտի շարունակենք քաղաքացիների անհատական պատասխանատվության այդ գործոնի նկատմամբ վստահություն տածե՞լ, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ կորոնավիրուսի դեմ պայքարի թիվ մեկ գործոնը պետք է լինի մեզանից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց երեք կանոն, որոնք պահպանելը շատ կարևոր է կանխարգելիչ միջոցառումների շրջանակում: Չախտահանված ձեռքերով դեմքին չդիպչել, կրել դիմակ, առանց դրա որևէ հաղորդացություն մեջ չմտնել այլ մարդկանց հետ: Պահպանել սոցիալական հեռավորություն: Դրանից բացի, պահպանել բոլոր անհրաժեշտ կանոնները տնտեսական գործունեության ժամանակ:

«Մեր ամբողջ ընկալումը դա է, մեզանից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունն է, որ կարող է օգնել հաղթահարել այս իրավիճակը: Եթե այս ռազմավարությունը հաջողությամբ իրականացնենք, ապա ոչ միայն կհաղթահարենք վարակը, այլև քաղաքակրթական փոփոխություն կիրականանցնենք: Այնինչ՝ այսօր 100-ավոր մարդիկ շարունակում են վարակվել ու վարակել»,-հավելեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ժամանակին, յուրաքանչյուրի անհատական վարքագծի փոփոխությամբ Հայաստանում իրականացվել է ոչ բռնի թավշյա հեղափոխություն: Նա հորդորեց հանրությանն անհատական պատասխանատվությամբ իրականացնել կորոնավիրուսային հեղափոխություն: Վարչապետն ընդգծեց, որ պետությունը գնալու է որոշակի վարչական լծալների խստացման: «Ոչ աշխատանքային օրերի հետ կապված, խնդրում եմ, հորդորում եմ ձեռնպահ մնալ խնջույքներ կազմակերպելուց: Ոչ աշխատանքային օրերին ևս պահպանել նշված կանոնները: Օգնենք միմյանց, որպեսզի ստիպված չլինենք մեր տնտեսությունը նոր ցնցումների ենթարկել»,-հավելել է նա:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan