Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱԺ նախագահը նախազգուշացրեց՝ դիմակ չկրելու դեպքում պատգամավորներին դուրս կհրավիրի դահլիճից

ԱԺ նախագահը նախազգուշացրեց՝ դիմակ չկրելու դեպքում պատգամավորներին դուրս կհրավիրի դահլիճից
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԺ նախագահը նախազգուշացրեց՝ դիմակ չկրելու դեպքում պատգամավորներին դուրս կհրավիրի դահլիճից

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորներին հորդորեց, խնդրեց նիստերի դահլիճում կրել դիմակ, հակառակ դեպքում ստիպված կլինի կիրառել նախազգուշական միջոցներ՝ ընդհուպ դահլիճից դուրս կհրավիրի:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին հայտնեց ԱԺ մայիսի 26-ի հերթական նիստում իր ելույթում: 

«Համավարակով պայմանավորված՝ գիտեք պարետատան որոշումը, պարետատան ցուցումները, ԱԺ նիստերի դահլիճում ես, որպես ԱԺ նախագահ, նախազգուշացում եմ հայտարարելու, ապա, եթե անհրաժեշտ լինի, դահլիճից դուրս եմ հրավիրելու մեկ օրով, եթե անհրաժեշտ լինի, 7 օրով, բոլոր այն պատգամավորներին, որոնք դիմակ չեն կրում»,-ասաց Միրզոյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե բացի այն, որ դիմակով գալիս են դահլիճ, նաև ամբողջ նիստի ընթացքում դիմակ կրե՞լն է պարտադիր: 

ԱԺ նախագահն արձագանքեց՝ այո: «Նաև այն իրավական ակտի գործադրման առումով, բայց նաև ելնելով բոլորիս պատասխանատվությունից, յուրքանչյուրս համավարակի դեմ պայքարում մեր լուման ներդնելու համատեքստում»,-ասաց Միրզոյանը:

Նա նկատեց՝ սոցիալական հեռավորությունը պահպանված է, սակայն, օրինակ բարձրախոսները, կարող են կրիչներ լինել: ԱԺ նախագահը հիշեցրեց նաև պատգամավորների բարձր պատասխանատվությունը քաղաքացիներին օրինակ ծառայելու համատեքստում: «Ասեմ ավելին՝ ֆեյսբուքյան լրահոսից կամ նորությունների կայքերը թերթելիս տեսել եք, որ ես ինքս եղել եմ մի իրավիճակում, որտեղ փակ տարածքում դիմակ չեմ կրել: Ուզում եմ բոլորիդ, մեր քաղաքացիների առջև ասել՝ այո, ես սխալ եմ արել: Մտածել եմ՝ ինչ-որ հանդիսավոր պահ է, Արցախի նախագահի երդմնակալության արարողությունն է, թեև փակ դահլիճում, բայց չեմ կրել դիմակը: Բայց ուզում եմ խոստովանել, որ սխալ էր»,-ասաց ԱԺ նախագահը:

Էդմոն Մարուքյանն արձագանքեց՝ կարծում է, որ ԱԺ-ում դիմակով խոսելն անհարմար է, և դա չի կարող համարվել որպես կանոնների խախտում: «Հաջորդը, ուզում եմ հիշեցնել Սահմանադրության այն նորմը, որ արտակարգ դրությունը չի տարածվում ԱԺ-ի վրա: Հետևաբար արտակարգ դրության ընթացքում պարետի որոշումները դուք չեք կարող կիրարկել խորհրդարանում և պատգամավորին դուրս հրավիրել: Հետևաբար, Ձեր այդ որոշումը նորից քննարկեք Սահմանադրության իմ նշած համատեքստում, Դուք պատգամավորին չեք կարող դուրս հրավիրել դիմակ չկրելու համար»,-նշեց նա ու հավելեց՝ բոլորը կողմ են դիմակ կրելուն, փակ տարածքներում կրում են, բայց խոսելիս, երբ սոցիալական հեռավորությունը պահպանված է, պատագամավորը թող իր պատասխանատվությամբ որոշի, թե ինչ տիրույթում կրի կամ չկրի:

Միրզոյանը հիշեցրեց ինքն ասել է, որ հարցը երկու ենթատեքստ ունի, առաջինը՝ իրավական ակտի՝ ԱԺ-ի  նկատմամբ կիրառելիության կամ չկիրառելիության: «Կարծում եմ մեկնաբանությանն այնքան ճիշտ չէ և տեղին չէ: Այս ակտը կոնկրետ ՀՀ քաղաքացիներին է վերաբերվում, ոչ թե ԱԺ-ի՝ իր գործառույթների կատարմանը: Եվ այս առումով պետք է, որ տարածվի այնպես, ինչպես Քրեական օրենսգիրքը: Բայց ուզում եմ ասել, որ հարցը ունի նաև երկրորդ, երրորդ շերտը, քաղաքացիներին օրինակ ծառայելու շերտը, բոլորիս ընտանիքների անդամների մասին մտածելու շերտը»,-ասաց Միրզոյանը: 

ԱԺ նախագահը ևս մեկ անգամ կոչ արեց, խնդրեց բոլորին կրել դիմակ՝ ԱԺ նիստերի դահլիճում, հորդորեց դա ընդունել որպես խնդրանք: Հակառակ դեպքում ինքը կիրառելու է նախազգուշացական միջոցները: Միրզոյանը հորդորեց դա չդիտարկել նաև որպես մարտահրավեր կամ համաձակությունների չափում՝ միմյանց կողմից: 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan