Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մինչև այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն․ ՀՀ վարչապետ

Մինչև այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն․ ՀՀ վարչապետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մինչև այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն․ ՀՀ վարչապետ

Պարետատան կողմից սահմանաված կանոնների պահպանման նպատակով մինչև այժմ գործադրված վարչական լծակները ավելի կխստացվեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առցանց ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սկսվել են ռեյդեր Հանրապետության ամենատարբեր հատվածներում կանոնների պահպանման մասով՝ սկսած ֆիզիկական անձանցից և ավարտած իրավաբանական անձանցով, տնտեսվարողներով։ Խստացված ստուգումներ կիրականացվեն միջմարզային ճանապարհներին, ընդհուպ մինչև անցակետեր կսահմանվեն, որպեսզի ստուգվի՝ արդյոք սահմանված կանոնի համաձայն ավտոմեքենաներում գտնվող բոլոր քաղաքացիները կրում են դիմակ, թե ոչ։ Այն պարագաներում, երբ կանոնները կխախտվեն, կկիրառվեն վարչական պատասխանատվության խստագույն մեթոդներ»,- ընդգծեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հորդորեց քաղաքացիներին հետևել պարետատան կողմից սահմանված կանոններին չվարակվելու և ուրիշին չվարակելու համար։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan