Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մինեապոլիսում ցուցարարներն այրել են ոստիկանության բաժանմունքի շենքը

Մինեապոլիսում ցուցարարներն այրել են ոստիկանության բաժանմունքի շենքը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մինեապոլիսում ցուցարարներն այրել են ոստիկանության բաժանմունքի շենքը

 ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում ցուցարարներն այրել են ոստիկանության բաժանմունքի շենքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ աշխատակիցները տարհանվել են շենքի տանիքից ուղղաթիռի միջոցով: Նշվում է, որ ոչ ոք չի տուժել: Քաղաքում երրորդ օրն անընդմեջ շարունակվում են զանգվածային անկարգությունները, որոնք սկսվել են ձերբակալությունից  հետո աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Քաղաքային իշխանությունները սահմանել են արտակարգ դրության ռեժիմ:

Ուրբաթ գիշերը ցուցարարները սկզբում շրջափակել են շենքը: Երբ ոստիկանները փորձել են ցրել ամբոխն արցունքաբեր գազով և  լուսաձայնային նռնակով, ցուցարարները ներխուժել են շենքի տարածք,  այրել այն:

Մարդիկ դուրս են եկել փողոց մի տեսանյութի հայտնվելուց հետո, որտեղ երևում է թե, ինչ վերաբերմունք են ցույց տվել ոստիկանները ձերբակալված Ջորջ Ֆլոյդի նկատմամբ: Ոստիկաններից մեկը ծնկով սեղմել էր գետնին տապալված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի կոկորդին, տեսանյութում երևում է, թե ինչպես է նա ասում, որ չի կարողանում շնչել, այնուհետև կորցնում է գիտակցությունը: Ֆլոյդին հոսպիտալացրել են, որտեղ վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Երբ տեսանյութը լայն տարածում է գտել, քաղաքի ոստիկանության ղեկավարությունը որոշում է  կայացրել գործում ներգրավված 4 ոստիկանի հեռացնել աշխատանքից:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan