Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Թույլ տվեք նրանց շնչել»․ Իրանն ԱՄՆ-ում զանգվածային ցույցերի ֆոնին իշխանություններին կոչ է արել դադարեցնել քաղաքացիների դեմ բռնությունը

«Թույլ տվեք նրանց շնչել»․ Իրանն ԱՄՆ-ում զանգվածային ցույցերի ֆոնին իշխանություններին կոչ է արել դադարեցնել քաղաքացիների դեմ բռնությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Թույլ տվեք նրանց շնչել»․ Իրանն ԱՄՆ-ում զանգվածային ցույցերի ֆոնին իշխանություններին կոչ է արել դադարեցնել քաղաքացիների դեմ բռնությունը

Իրանի արտաքին գործերի նախարարությունը, մեկնաբանելով ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթ տղամարդու դաժան սպանության ֆոնին սկիզբ առած զանգվածային բողոքի ակցիաները, դիմել է ԱՄՆ իշխանություններին՝ կոչ անելով դադարեցնել բռնությունը սեփական  քաղաքացիների նկատմամբ, գրում է ria.ru-ն։

Ճեպազրույցի ընթացքում Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին անգլերենով դիմել է ինչպես ամերիկյան իշխանություններին, այնպես էլ ԱՄՆ քաղաքացիներին՝ աջակցություն հայտնելով նրանց այն «ճնշված իրավիճակի» պատճառով, որի դեմ ամերիկացիները պայքարի են դուրս եկել։

«Ուղերձ ամերիկացի պաշտոնյաներին և ոստիկանությանը. դադարեցրե՛ք ձեր քաղաքացիների նկատմամբ բռնությունը, թո՛ւյլ տվեք նրանց շնչել»,- ասել է Մուսավին՝ դիմելով ԱՄՆ իշխանություններին:

Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։

Բողոքի ցույցեր են ընթանում շուրջ 140 քաղաքներում․ԱՄՆ-ի արդեն 21 նահանգում անկարգությունների դեմ պայքարում ներգրավվել է Ազգային գվարդիան։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan