Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Քննարկել ենք մի քանի սցենար, այդ թվում՝ խիստ սահմանափակումների կիրառումը. վարչապետ

Քննարկել ենք մի քանի սցենար, այդ թվում՝ խիստ սահմանափակումների կիրառումը. վարչապետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Քննարկել ենք մի քանի սցենար, այդ թվում՝ խիստ սահմանափակումների կիրառումը. վարչապետ

Պարետատունը քննարկում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կարգավորման մի քանի սցենար՝ սկսած տոտալ արգելափակումների փուլ մտնելու, պարետային ժամ հայտարարելու, տնտեսական գործունեությունների հիմնական մասը արգելելու տարբերակներից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաը՝ պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։

«Այդ քննարկումների համատեքստում ես ինքս ներդաշնակ չեմ որոշումներից որևէ մեկի կապակցությամբ, որովհետև նման որոշումներ կայացնելուց առաջ պետք է համոզված լինել, որ դրանք լուծելու են մեր խնդիրները։ Մենք ելնում եք այն կանխավարկածից, որ ընդհանրապես կորոնավիրուսի մեր գագաթնակետը պետք լինի հունիսի վերջին, բայց հարցը հետևյալն է, որ դա հիմնավորող և ապացուցող որևէ տվյալ չկա, որևէ մեկը չի կարող ապացուցված համարել, որ մեր պիկը լինելու է հունիսին և ոչ հոկտեմբերին, ոչ դեկտեմբերին, և նույնիսկ ոչ 2021 թվականի փետրվարին։ Կորոնավիրուսի համավարակը ամբողջ աշխարհում շարունակվում է տարբեր դինամիկաներով և տեմպերով, հետևաբար՝ այս առումով անորոշությունները շատ են»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի պատկերացմամբ՝ համաճարակային խնդիրը կարելի է լուծել անհատական վարքագծի փոփոխությամբ։

«Ենթադրենք ինչ-որ հրաշքով վարչական լծակներով կորոնավիրուսի համավարակի ցուցանիշը դարձել է զրո, բայց աշխարհում այն գոյություն ունի, և եթե անհատական վարքագծի և հիգիենայի, հակահամաճարակային կանոնների պահպանման մշակույթը չի փոխվում, ի վերջո, այն պահին, երբ բացվենք աշխարհի առաջ , պոտենցիալ վարակակիրները գալու են Հայաստան, և մենք սկսելու են ամեն ինչ նորից»,- նշեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի կարծիքով՝ խնդիրը պետք է միասին կարողանալ լուծել՝ դրա համար պետք է գնալ անհատական վարքագիծը փոխելու ուղղությամբ։

«Կրկին ուզում եմ կոչ անել, որ Հայաստանի Հանրապետությունում սկսվի զանգվածային հակահամաճարակային շարժում, ինչը կնշանակի, որ մենք հսկողություն ենք սահմանում, ոչ միայն անհատական վարքագծի, այլև ֆիզիկական և իրավաբանական անձանց վարքագծի նկատմամբ»,- եզրափակեց Փաշինյանը։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan