Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կորոնավիրուսով վարակված պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնությունն իրականացվում է 19 ԲԿ-ում, որից 7-ը՝ մարզերում, իսկ 12-ը` Երևանում․ ՀՀ պարետ

Կորոնավիրուսով վարակված պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնությունն իրականացվում է 19 ԲԿ-ում, որից 7-ը՝ մարզերում, իսկ 12-ը` Երևանում․ ՀՀ պարետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կորոնավիրուսով վարակված պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնությունն իրականացվում է 19 ԲԿ-ում, որից 7-ը՝ մարզերում, իսկ 12-ը` Երևանում․ ՀՀ պարետ

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով կորոնավիրուսի համավարակի սկզբից կառավարության իրականացրած քայլերի վերաբերյալ։

«Կորոնավիրուսի համավարակի հենց սկզբից կառավարության ամենակարևոր խնդիրներից էր առողջապահական համակարգի մոբիլիզիացիան ու կարողությունների ընդլայնումը: Մի քանի կարևոր թվեր այս առումով.

Սկզբնական փուլում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով իրականացվող օրական մինչև 300 թեստի փոխարեն մայիսին անցկացվում էր արդեն մինչև 1000 թեստ, իսկ հունիսին կարողությունների հետագա զարգացման շնորհիվ հետազոտությունների թիվը կրկնապատկվեց՝ հասնելով օրական ավելի քան 2000 թեստի: Մինչ այժմ Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 120 245 թեստ:

Չինաստանից պարետատան տեղափոխած հումքն օգտագործելով՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը սկսել է պատրաստել կորոնավիրուսի ախտորոշման թեստեր։ Արդեն իսկ 5500 թեստեր տրամադրվել են ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին: Ընդհանուր առմամբ այս փուլում նախատեսվում է պատրաստել 100 000 հայկական արտադրության թեստ:

Կորոնավիրուսով վարակվածներին ընդունելու համար մարտ ամսից ի վեր առանձնացվել է ավելի քան 2500 մահճակալ, որից շուրջ 290-ը ռեանիմացիոն մահճակալ:

Պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնությունն իրականացվում է 19 բժշկական կազմակերպություններում, որից 7-ը մարզերում, իսկ 12-ը` Երևանում։ Կորոնավիրուսային հիվանդությունից մինչ այժմ առողջացել են 15 935 հոգի:

Իրականացվել է բուժանձնակազմի շարունակական ուսուցում․

5680 բուժաշխատող մասնակցել է նոր կորոնավիրոսային վարակի, դրա կանխարգելման ու հսկողության, նմուշառման տեխնիկայի վերաբերյալ դասընթացների,

Ավելի քան 2270 հոգի մասնակցել է նեղ մասնագիտական միջազգային ու տեղական վեբինարների նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ»,- գրել է Ավինյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 580 նոր դեպք, մահվան՝ 9 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 27 900 է, մահվան դեպքերինը՝ 634։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan