Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ամենայն հավանականությամբ արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի. ՀՀ վարչապետ

Ամենայն հավանականությամբ արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի. ՀՀ վարչապետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ամենայն հավանականությամբ արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի. ՀՀ վարչապետ

Հայաստանում անվերջ հնարավոր չէ արտակարգ դրության ժամկետը երկարաձգել, սակայն, հաշվի առնելով համաճարակային իրավիճակը, պետք է հավասարակշռված մոտեցում կիրառել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցին:

«Իհարկե, իրավիճակը բերում է լուծումների, բայց մենք մյուս կողմից հասկանում ենք, որ չենք կարող արտակարգ դրությունն անվերջ երկարացնել: Ըստ ամենայնի, եթե ամեն ինչ այսպես գնա, ապա, ամենայն հավանականությամբ, ևս մեկ անգամ արտակարգ դրությունը կերկարացնենք: Ամեն դեպքում, արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունը կփորձենք կատարելագործել այնպես, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում մենք կարողանանք գործիքներ ունենալ արտակարգ իրավիճակների ռեժիմում որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարելու համար: Այո, մենք քննարում ենք, որ չենք կարող արտակարգ դրությունն անընդհատ երկարացնել: Դա բոլորիս համար խնդիր է, բայց մյուս կողմից չենք կարող հակահամաճարակային իրավճակը հաշվի չառնել: Այստեղ կփորձենք գալ հնարավորինս հավասարակշռված լուծումների: Ամեն ինչ տանում է նրան, որ մենք առանվազն մեկ անգամ կերկարացնենք արտակարգ դրությունը: Ասօրվա տեմպը ցույց է տալիս, որ այլ բան անել չենք կարող»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan