Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին՝ մեր երկրում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի ու տարբեր ոլորտներում համագործակցության խորացման աշխատանքներում նրա անձնական ներդրման համար:

Նախագահը խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Աբու Դաբիի թագաժառանգ, իր լավ բարեկամ Մուհամմադ բին Զայեդ Ալ-Նահյանին, որի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄԷ-ից Հայաստան ուղարկվեց մոտ յոթ տոննա մարդասիրական օգնություն՝ բժշկական և սանիտարական պարագաներ: Նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Արաբական Միացյալ Էմիրություններին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված օժանդակության համար:

Խոսելով երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին՝ նախագահ Սարգսյանը կարևորել է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ընդգրկուն համագործակ­ցության շարունակական զարգացումը՝ նշելով, որ առկա մեծ ներուժի լիարժեք իրացումը նոր մակարդակի կբարձրացնի երկկողմ հարաբերությունները:

Դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ բարեկամ Հայաստանից հեռանում է ջերմ հիշողություններով:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan