Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանում առաքելությունն ավարտող Բելառուսի դեսպանը հեռանում է մեր երկրից՝ պահելով այն իր սրտում․ նա հանդիպել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին

Հայաստանում առաքելությունն ավարտող Բելառուսի դեսպանը հեռանում է մեր երկրից՝ պահելով այն իր սրտում․ նա հանդիպել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանում առաքելությունն ավարտող Բելառուսի դեսպանը հեռանում է մեր երկրից՝ պահելով այն իր սրտում․ նա հանդիպել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին տեղեկանում են ՀՀ կառավարության կայքից։

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել նրան իր պաշտոնավարման տարիներին հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար:

Ընդգծելով, որ հայ-բելառուսական առևտրատնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ՝ փոխվարչապետը կարևորել է ոչ միայն երկկողմ հարաբերությունների խորացումն, այլև համագործակցության ընդլայնումը բազմակողմ՝ ԵԱՏՄ հարթակում:

Դեսպան Իգոր Նազարուկը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին գնահատանքի բարի խոսքերի համար՝ նշելով, որ հեռանում է Հայաստանից՝ պահելով այն իր սրտում:

Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել, չնայած առկա խոչընդոտներին, առևտրաշրջանառության աճի արձանագրումը: Դեսպանը երկկողմ հարաբերությունների զարգացման համար կարևոր է համարել, մասնավորապես համավարակի ընթացքում, Երևանի և Մինսկի միջև կանոնավոր ավիաթռիչքների իրականացումը:

Զրուցակիցները քննարկել են կորոնավիրուսային համավարակի հետևանքով երկու երկրներում ստեղծված իրավիճակն ու դրա դեմ պայքարելու միջոցառումների արդյունավետությունը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan