Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կորոնավիրուսային հիվանդանոց տեղափոխման է սպասում ընդամենը 1 մարդ. Հունիսի սկզբին այդ թիվը հասել էր մինչև 300. Թորոսյան

Կորոնավիրուսային հիվանդանոց տեղափոխման է սպասում ընդամենը 1 մարդ. Հունիսի սկզբին այդ թիվը հասել էր մինչև 300. Թորոսյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կորոնավիրուսային հիվանդանոց տեղափոխման է սպասում ընդամենը 1 մարդ. Հունիսի սկզբին այդ թիվը հասել էր մինչև 300. Թորոսյան

Ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտների թիվը գումարային մոտավորապես 650 հոգի է, որից 43-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, Կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ի տարբերություն վերակենդանացման բաժանմունքների, որոնք գրեթե ամբողջությամբ լիքն են, սովորական մահճակալները եւ թթվածնով ապահովված մահճակալները հարաբերականորեն ավելի քիչ լարված են: Այս առումով ունենք շատ փոքր դրական դինամիկա: Այն հիմնական ցուցանիշը, որից մենք միշտ փորձում ենք խուսափել, դա տանը հոսպիտալացման սպասող քաղաքացիների թիվն է, պրակտիկորեն չունենք որեւէ քաղաքացի, որ տանը սպասում է հոսպիտալիզացիայի: Ունենք ընդամենը մեկ քաղաքացի, որ սպասում է տեղափոխման ոչ կորոնավիրուսային հիվանդանոցից դեպի կորոնավիրուսային հիվանդանոց: Նախորդ շաբաթ այդ թիվը եղել է մոտ 20: Հունիսի սկզբին եղել են օրեր, որ այդ թիվը հասել է մինչեւ 300-ի»,-ասաց Թորոսյանը:

Նա ընդգծեց, որ կարեւոր է համարում արտակարգ դրությունը եւս մեկ ամսով երկարաձգումը. «Բայց եկող մեկ ամսվա ընթացքում դինամիկային հետեւելով, եթե մեր դեռեւս վաղ գնահատականներով, այս կայուն եւ կայունից մի քիչ թեթեւացող իրավիճակը պահպանվի, հնարավոր է՝ այլ որոշումներ կայացվեն:

Գրում է՝ News.am-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan