Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Այս պահի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է, արցախյան հատվածում` ևս. Արծրուն Հովհաննիսյան

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում
Այս պահի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է, արցախյան հատվածում` ևս. Արծրուն Հովհաննիսյան

Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը բրիֆինգին ներկայացրեց օպերատիվ իրավիճակը:

Նա ընդգծեց, որ երեկ 18:00-ից սկսած` լարվածության աստիճանական նվազում է տեղի ունեցել առաջնագծում: «Կրակոցները գնալով քչացել են, ժամը 00:15-ից սկսած` գրեթե լիարժեք դադար է տեղի ունեցել, չեն կիրառվել հատկապես մեծ տրամաչափի զենքեր, հրետանային միջոցներ, բայց մինչև այդ ժամը որոշակի խախտումներ, ակտիվություն եղել է»,- տեղեկացրեց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ առավոտյան ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն արդեն հայտարարել է, որ մեր ՀՕՊ-ը խոցել է երկու ԱԹՍ, որոնք ընկել են միջդիրքային տարածքում: «Դրանից հետո հանգիստ է, անդորր է, այս պահի դրությամբ շարունակվում է այդ վիճակը»,- ասաց նա:

Հովհաննիսյանը հավելեց, որ արցախյան հատվածում էլ է հանգիստ եղել, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: Նա հիշեցրեց, որ հայկական կողմն ունի 4 զոհ և հավելեց, որ հակառակորդն ամփոփել է իր զոհերի քանակը, երեկ երեկոյան արդեն 12 անուն էին շրջանառում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan