«Քուզիմ»` համշենական ամենահայտնի երգերից մեկը. «Համշենական զրուցարան»



Թուրքերենի հետ ծանոթացա դպրոցում, մինչ այդ խոսում էինք միայն Համշենի բարբառով. Յուսուֆ Վայիչի կյանքը հեշտ չի անցել: Համշենցի բանաստեղծը 22 ամիս է անցկացրել Էրզրումի բանտում, ստիպված է եղել աշխատել մատուցող, շինարար, բայց միևնույն է` շարունակել է ստեղծագործել: Նրա բանաստեղծությունների հիման վրա գրվել են բազմաթիվ երգեր: Այս հաղորդաշարի ընթացքում կանդրադառնանք «Քուզիմ» երգին: