«Էստի համեցեք». պատասխանատու բիզնեսի բանաձևը




Հաղորդումը հասանելի է միայն բաժանորդներին: Այն լսելու կամ ներբեռնելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել:
Բիզնեսը բիզնես է բիզնեսի համար. բանաձևը գործող է ու շահութաբեր, եթե գիտես բիզնեսիդ կառավարման ճիշտ մոդելը: Բարի Սամարացուն ոչ ոք չէր հիշի, եթե նա լիներ միայն բարեգործ ու չլիներ հարուստ: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը բարեգործություն չէ, այն ԼԱՎ բիզնեսի կառավարման մոդել է: Ինչպես ճիշտ կառավարել բիզնեսը` ունենալով ֆինանսական շահույթ, լինելով սոցիալապես պատասխանատու, ձեռք բերելով լավ համբավ: Ամենը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասին: Ներկայացնում են «Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» նախագահ Արամ Նավասարդյանը և «Կորպորատիվ կառավարման կենտրոնի» տնօրեն Նարինե Մելիքյանը: