Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Երկիր Զաբախա»` Գրիգոր Վանցյան

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Մեծանուն հայագետ, լեզվաբան, գրաքննադատ և ուսուցիչ Գրիգոր Վանցյանը (1870, Ախալքալաքի գավառ, գ. Բեժանո -1908, Թիֆլիս), չնայած իր ապրած կարճատև կյանքին, եղել է իր ժամանակի մտավորականության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը, հայ մեծ բանաստեղծ Հովհ. Թումանյանի ամենամտերիմ դասընկերը: Նրանց հոգևոր կապը շարունակվել է նաև ուսումնառությունից հետո: Գ. Վանցյանի և մյուս ընկերների հորդորների շնորհիվ է, որ երիտասարդ Հովհ. Թումանյանը համաձայնվում է տպագրել իր անդրանիկ գիրքը` «Բանաստեղծությունները» (Մոսկվա, 1890): Գրքի նյութական ծախսերը ևս հայթայթվում են Գ. Վանցյանի և ընկերների շնորհիվ, որոնք Ջավախքում, Ալեքսանդրապոլում և Թիֆլիսում կազմակերպում են ապագա գրքի բաժանորդագրությունը:

Գ. Վանցյանն է հուշել նաև Թումանյանին Ջավախքում պատմվող ավանդազրույցի մասին, որի հետքերով 1901 թ. Ջավախք այցելելով Հովհ. Թումանյանը սկսում է մշակել իր հռչակավոր «Փարվանա» լեգենդը:


Ջավախքի Բեժանո գյուղի դպրոցը հետխորհրդային շրջանում անվանակոչվել է իր մեծ զավակի` Գրիգոր Վանցյանի անունով:


Վանցյանների հռչակավոր տոհմի նահապետի ապրած բովանդակալից կյանքի և թողած ժառանգության մասին զրուցում ենք երկարամյա հեռուստալրագրող, հրապարակախոս և գրահրատարակիչ Ավթանդիլ Գրիգորյանի հետ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan