Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Երկիր Զաբախա»` 1918 թ. ինքնապաշտպանության ջավախահայ հերոսներ

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

1915 թ. Մեծ եղեռնից հետո առաջին անգամն էր, որ թուրքը ոչ թե զանգվածորեն մորթոտում էր հային, այլ` պայմանագիր կնքում նրա հետ` պարտավորվելով երաշխավորել հայի կյանքի և գույքի անձեռնմխելիությունը: Ախալցխահայությունն էր, որ ստիպեց թուրքական կանոնավոր բանակին գնալու այս քայլին:


1918 թ. հերոսապատումի շնորհիվ չընդհատվեց ախալցխահայության պատմության շղթան: Գաղթելու մասին իսպառ մոռացած մի հերոս ժողովուրդ ստիպեց անգամ հաշվի նստել իր հետ աշխարհակալ հզոր եռյակի դեմ պայքարող Թուրքիային, որն ստիպված էր ոչ թե այլ գավառների նման մորթոտել ու հոշոտել հային` բռնազավթելով վերջինիս հայրենիքը, այլ… պայմանագիր կնքել իր հետ:


1918 թ. թուրքական արշավանքները չեն սահմանափակվում միայն 4 հիմնական ուղղություններով, այն է՝ դեպի Վորոնցովկա (Կալինինո, Տաշիր) - Բոլնիս-Խաչեն, դեպի Համամլու (Սպիտակ) – Ղարաքիլիսա (Կիրովական, Վանաձոր), դեպի Էջմիածին ու Արարատյան դաշտ ուղություններով. նպատակ ունենալով գլխովին ոչնչացնել ողջ արևելահայությանը, 1918 թ. մայիսի սկզբին թուրքական զորախմբերը հարավից (Աշոցք) և հարավ-արևմուտքից (Չլդր) ներխուժեցին նաև Ախալքալաքի գավառ, որի ողջ ազգաբնակչությունը՝ շուրջ 7-8 տասնյակ հազար մարդ, դրսևորոելով տարերային ինքնապաշտպանություն և չունենալով կազմակերպված առաջնորդ, մեծ կորուստներով գաղթեց դեպի Բակուրիանի և Ծալկայի հատվածներ: Ինչ վերաբերում է Ախալցխայի գավառին, ապա վերջինիս հայ ազգաբնակչությունը չարտագաղթեց. քաղաքագլուխ Զորի Զորյանը շուրջ 5-6-ամսյա հերոսական ինքնապաշտպանությունից հետո 1918 թ. մայիսի վերջին, ստանալով թուրքական ղեկավարության կողմից հայկական ազգաբնակչության կյանքի ու գույքի անձեռմխելիության երաշխիքներ, ընդունեց վերջիններիս գերիշխանությունը, որով և ազգաբնակչությանը զերծ պահեց արյունալի կոտորածներից:


Ախալցխայի և Ախալքալաքի գավառների 1918 թ. արյունալի անցքերն իրենց ռազմաքաղաքական բնույթով կազմում են Արարատյան դաշտի, Ապարանի ու Ղարաքիլիսայի՝ նույն ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մեկ մասնիկը, քանի որ հենց թուրքական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նշյալ գավառների հայազրկումն ու բռնազավթումը դիտարկվել են արևելահայության ոչնչացման և Արևելահայաստանի բռնազավթման թյուրքական մեկ ամբողջական և համակարգված ծրագրի առանցքային կետերից մեկը:


1918 թ. ջավախքյան փոթորկուն իրադարձությունների և ջավախահայ հերոսների մասին զրուցում ենք պ.գ.թ., հերոսական ինքնապաշտպանություն ցուցաբերած Սաթխա գյուղի զավակ Արտյուշ Սանոսյանի հետ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan