Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Երկիր Զաբախա»` Մարիա Գուլեգինա

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Մարիա Գուլեգինան ունի կյանքի բազմաթիվ անհայտ կամ հանրությանը քիչ հայտնի էջեր:

Երբ 2015 թ. ապրիլի 24-ին Գուլեգինայի կատարմամբ Ծիծեռնակաբերդում ՀՀ ժամանած աշխարհի բազմաթիվ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների, 4 երկրների նախագահների առջև հնչեց «Կռունկ» երգը, այդ պահին ոչ ոք չիմացավ, որ ճակատագրի նախախնամությամբ սրբազան այդ վայրում իրար են հանդիպել Ախալցխայի Ազնավուրյանների ու Մեյթալջյանների նշանավոր գերդաստանների երկու զավակները` Շահնուր Վաղինակ Ազնավուրյանն ու Մարինա Մեյթարջյանը, նույն իրենք՝ Շառլ Ազնավուրն ու Մարիա Գուլեգինան, առաջինը՝ որպես հանդիսատես ու պատվավոր հյուր, երկրորդը՝ որպես կատարող:  

Աշխարհի բոլոր հանրահայտ օպերային թատրոնների բեմերից հանդես եկող Մարիա Գուլեգինան, հիրավի, համարվում է համաշխարհային օպերային արվեստի կենդանի լեգենդներից մեկը: Այդ ամենով հանդերձ՝ նրա պսակադրությունը տեղի է ունեցել Նյու-Յորքի հայկական եկեղեցում, որին ներկա են գտնվել Գուլեգինայի բազմաթիվ ընկերները, այդ թվում՝ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն:

Մ. Գուլեգինան, ով ապագայում պետք է հանդես գար Լուչիանո Պավարոտտիի, Պլասիդո Դոմինգոյի, Լեո Նուչչիի, Ռենատո Բրուսոնի, Խոսե Կուռայի, Սեմուել Ռեմիի հետ միևնույն բեմերում և աշխատել Ջանանդրեա Գավացցենիի, Զուբին Մետայի, Վալերի Գերգիևի և ուրիշ դիրիժորների հետ, դպրոցական արձակուրդներն անցկացրել է Ախալցխայում՝ պապենական նահապետական գերդաստանի հարկի տակ, Սբ. Էջմիածնում ժամանակին հանդիպել է Լուսինե Զաքարյանին, երազել է երգել Մայր Աթոռում, սակայն ճակատագիրը նրան տարել է օտար ափեր:      

Ովքե՞ր են Մարիա Մեյթարջյան – Գուլեգինայի նախնիները, ինչպե՞ս է նրա ընտանիքը հանգրվանել Օդեսայում, ինչու՞ Մարիայի ճակատագիրը չկապվեց ՀԽՍՀ, այնուհետև՝ անկախ Հայաստանի օպերայի հետ, ինչպե՞ս է վերաբերվում ինքը՝ Գուլեգինան իր հայ և ախալցխացի լինելուն, այս հարցերին ենք անդրադառնում մեր զրուցակցի՝ Ախալցխայի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցի երկարամյա տնօրեն Լյուբա Մաթևոսյանի հետ:  

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan