Թումանյանն ու ՀՕԿ-ը.«Քաղաքացի Հովհաննես Թումանյան»



Աշխարհի ամեն կողմը ցրված հայոց ժողովուրդ, լսի'ր, քեզ է կանչում Հայաստանի Օգնության Կոմիտեն, քեզ է կանչում Հայաստանի մայրաքաղաքում գումարված ամեն հոսանքի հայ գործիչների և գրականագետների ժողովը, և գուցե դու երբեք չես լսել նրանց ձայնն էսպես միացած ու միահամուռ, և էսքան մեծախորհուրդ մի վայրկյանի:
ԼՍԻ՛Ր: Դարավոր մաքառումներից հետո, համաշխարհային թոհուբոհից, լայնածավալ ալեկոծությունների և աղետների ծովից գերագույն ճիգերով բարձրանում է ազատ ու անկախ Հայաստանը: Արդ, լսիր հայություն, ուր էլ որ լինես, Եվրոպայից մինչև Հնդկաստան, և ամենուրեք: Լսի՛ր քեզ կանչող հայրենիքի ձայնը և շտապիր օգնության ամեն բանով, ինչով կարող ես, որ ունենաս էն՝ ինչ որ երազել ես դարերով — ազատ ու շեն հայրենիք:
Նախագահ՝ Թումանյան Հովհաննես