Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Երկիր Զաբախա»՝ մոխրեբցիներ

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Ախալցխայի շրջանի Հայ Կաթողիկե եկեղեցու հետևորդ գյուղերը կղզիակերպ դասավորված են շրջանի հարավ-արևմուտքում` շրջկենտրոնից ուղիղ գծով 10-12 կմ հեռավորության վրա: Դրանցից մեկը՝ Նոխրեբը կամ Մոխրեբը, 2015 թ. դրությամբ ունի 238 տուն, չունի գյուղական ակումբ կամ մշակույթի տուն, իսկ դպրոցում սովորում է ընդամենը 44 աշակերտ: Հիշեցնենք, որ գյուղը խորհրդային կարգերի ավարտին (1989 թ.) ունեցել է 299 տուն (կրճատվել է 61-ով), իսկ դպրոցում 1990-ական թթ. սկզբներին (1994-95 թթ. ուսումնական տարում) սովորել է 134 աշակերտ (թիվը կրճատվել է 90-ով): 

Նվիրյալ վարդապետ Էմանուելը գյուղին հարող և “Խարաբա” անունը կրող հնագույն բնակատեղիում հիմնել է Սբ. Ներսես Շնորհալու անունը կրող սրբավայրը, տեղադրել կաթողիկե բնակավայրերին բնորոշ խաչ: Նույն վայրում տեղադրվել է 24 ժայռաբեկոր, որոնց վրա քանդակված են օրվա ժամերին համապատասխան Շնորհալուց բերված սաղմոսներ: 

Գյուղից սերել են մի շարք մեծանուն մարդիկ՝ բժիշկներ, գիտնականներ, արվեստագետներ: Մոխրեբից է հռչակավոր հայագետ-պատմաբան Հակոբոս (Ֆրանկիսկոս) Տաշչյանը: Գյուղի հոգևոր առաջնորդ Տեր Պողոսի (ծնունդով հարևան Ծինուբան գյուղից) որդին՝ նորաօծ աբեղա Զաքեոսը, Սբ. Գրքից հատվածներ է ընթերցել 2015 թ. ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ, իսկ Հայաստանի հանրային հեռուստատեսության լրատվական և այլ ծրագրերով պարբերաբար հնչում է լրագրող-թարգմանիչ, Մոխրեբի արժանավոր զավակ Դավիթ Մուրադյանի անունը:

Մոխրեբի անցյալի պայծառ էջերի, գյուղի մասին վերջերս լույս ընծայված գրքի, նշանավոր մոխրեբցիների, ներկա տխուր վիճակի մասին իր հույզերն ու մտորումները ռադիոլսողներին է ներկայացնում մոխրեբցի վաստակավոր մանկավարժ Վարյա Սուքիասյան-Մուրադյանը:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan