Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայրենիքը՝ զինվորի թիկունքին. նոր նախաձեռնություն սահմանին վիրավորված զինվորների համար.«Հայու տեսակ»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Երբ հայ զինվորը հայտնվում է սահմանին, նախ և առաջ պիտի վստահ լինի, որ պաշտպանում է իր հոգևոր հայրենիքը, այլ ոչ հոգևոր անապատը, պիտի վստահ լինի, որ իր թիկունքին կանգնած մարդիկանց համար միևնույն չէ՝ ինքը կզոհվի, հաշմված, թե առողջ հետ կգա: voskanapat.info կայքէջը նախաձեռնել է  ակցիա, որով փորձում է աջակցել մեր հաշմված զինվորներից մեկին՝ Նարեկ Դարբինյանին՝  լուծել և՛ առողջական, և՛ սոցիալական խնդիրները: 
Հաղորդման սղագրություն

_ Բարև ձեզ, հարգելի ռադիոլսողներ, «Լրատվական ռադիոյի» եթերում կրկին «Հայու տեսակ» հաղորդաշարն է, և այսօր մեր հյուրն է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Բարև Ձեզ:
_ Բարև Ձեզ:
_ Տեղեկացանք, որ մեր voskanapat.info կայքէջը նախաձեռնել է մի ակցիա, որով փորձում եք աջակցել մեր հաշմված զինվորներից մեկին՝ Նարեկ Դարբինյանին, և լուծել առողջապահական խնդիրները: Չնայած՝ բավականին լուրջ բժշկական օգնություն է ցուցաբերվել, վիրահատություններ են եղել, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, և նրանց ընտանիքի սոցիալական վիճակը, որը, բնականաբար, բանակի հետ կապ չունի, և ընդհանրապես իր առողջական վիճակը, և վատացած առողջական այդ խնդիրները, որոնք ավելի սրվել են, քանի որ վերքը ողնաշարի հատվածում է, ավելի շատ օգտակար լինելու, օգնելու խնդիրներ են առաջացրել: Ինչպե՞ս առաջացավ նախաձեռնությունը, մտահղացումը, և ի՞նչ փուլում է այն գտնվում, և ինչո՞վ կարող է հասարակությունն աջակցել:
_ Շնորհակալություն հրավերի համար: Գիտե՞ ք՝ թերևս, մի քիչ սխալ է ասել, որ սա voskanapat.info կայքի նախաձեռնությունն է, որովհետև ընդհանրապես սահմանում վիրավորված կամ զոհված զինվորների ընտանիքների ցավը կիսելու, միգուցե նաև նրանց առօրյային մասնակից լինելու, այդ կյանքով ապրելու ցանկություն ժամանակ առ ժամանակ հայտնել են մեր ժողովրդի շատ ներկայացուցիչներ. հիմնականում՝ մարդիկ, ովքեր Հայաստանում չեն ապրում, բայց սրտացավ են Հայաստանի զարգացումների համար, ուզում են ինչ-որ կերպ մասնակից լինել: Եվ voskanapat.info կայքում արդեն բավականին երկար տարիների ընթացքում հավաքվել է մի հանրություն, որն իր գործունեությամբ մասնակցում է երկրի անվտանգության ապահովման գործընթացին: Ընդ որում, մասնակցում է բառիս բուն իմաստով: Վերադարձել են Հայաստան և ծառայում են հայոց բանակի շարքերում. Արցախում ունենք զինվորներ, որոնց մենք ենք ժամանակին աջակցել, որպեսզի գան և սկսեն ծառայել, Տավուշի մարզում, և այլն՝ մոտ տասնյակ զինվորներ, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայում են: Սրա հաջորդ փուլը դարձավ բանակին աջակցություն բերելու այդ գաղափարը, որի հետևանքով, որի արդյունքում հարյուրից ավելի սարքավորումներ հավաքվեցին ամբողջ աշխարհից և հանձնվեցին հենց անմիջապես դիրքերում մեր զինծառայողներին. խոսքը օպտիկական սարքերի մասին է՝ նշաններ, գիշերային տեսանելիության սարքեր՝ ինչ ասես, ով ինչով կարողանում է՝ մասնակցում է: Եվ մենք միշտ սա ներկայացրել ենք որպես ոչ թե օգնություն՝ տրված բանակին, այլ այն հայերի, ովքեր բախտի բերումով հայտնվել են արտասահմանում և հնարավորություն չունեն այստեղ ապրելու կամ վերադառնալու՝ դեռևս հայրենադարձվելու հնարավորություն չունեն, բայց փորձում են մասնակցել պետության անվտանգության համակարգի ուժեղացմանը: Սա աջակցություն է. հիմքում դրված էր հենց մասնակցության գաղափարը, ոչ թե՝ բանակին օգնության: Եվ այսպես, կամաց-կամաց, կարծես թե, ձնագնդի պես այդ հանրությունն է մեծանում, օրինակը ոգևորիչ է դառնում շատերի համար:
_ Ես պիտի ընդհատեմ Ձեզ, կներեք: Ինձ համար քաջալերող, ոգեշնչող է այն փաստը, որ Ձեր կողմից իրականացվող առաքելությունը երկկողմանի դրական իմաստ է կրում. մի կողմից օգնություն է բանակին, օգնություն է պետությանը, մեր ազգային անվտանգությանը, մյուս կողմից այդ Ձեր նախաձեռնության շուրջ հավաքվող մարդիկ սկսում են համախմբվել. նաև ազգային համախմբվածության գործոն է դրսևորվում, որը ոչ պակաս կարևոր է, եթե ազգի գոնե մի հատված համախմբված ինչ-որ գաղափարական խնդիրների լուծմանն է լծվում:
_ Ընդ որում, ամեն ինչ արվում է բանակային կարգով, այսինքն՝ voskanapat.info-ի օգտագործողներին մենք լսարան չենք անվանում, “батальон” ենք կոչում: Հայրս էր այդ մտահղացման հեղինակը, նա է ստեղծել այդ Ոսկանապատ “батальон”-ը. եթե ինտերնետում նայեք, կտեսնեք: Նրանցից ամեն մեկն իր տեղում իր գործն է անում. լրատվական-քարոզչական դաշտում կլինի, թե օրինակ՝ արտասահմանում ակցիաներ կազմակերպելով կամ ադրբեջանցիների քարոզչական երթերը տապալելով, այլ ուղղություն տալոով, և այլն, այսինքն՝ գործում է իրական “батальон”, որը թե՛ տեղեկատվական, թե՛ իրական կյանքում ինչ-որ գործողություններ է անում: Եվ ամենակարևորը՝ ունեն կոչումներ. այնտեղ կան գնդապետեր, կան մայորներ, և այլն: Եվ շատ լավ է դրված՝ կոչումով ավելի ավագը մշտապես կարողանում է վերահսկել ավելի ցածր կոչումով մարդկանց գործունեությունը:
_ Պիտի ասեմ, որ ինձ համար մի մեծ լուսավոր մարդու՝ Ձեր հոր մասին՝ Լևոն Մելիք-Շահնազարյանի, որն Արցախի առաջին Արտաքաին գործերի նախարարն էր և ինձ համար մի մարդ, որից անընդհատ կարելի էր սովորել, և սովորել ոչ միայն նվիրում, այլև՝ խոնարհաբար ծառայություն, ոչ մի տեղ չբարձրաձայնել, ոչ մի տեղ շեփոր չհնչեցնել իր կատարած գործերի մասին: Եվ, ցավոք սրտի, նա անժամանակ հեռացավ մեզանից, բայց ինչ-որ անմահության խորհուրդ կա, որ նրա արած գործը շարունակում է աշխատել, որովհետև ինքը դեռ ապրում է, և իր գործը շարունակում է գոյատևել, հարատևել: Եվ կարծում եմ, որ դեռ իրականացվելիք առաքելությունների կորիզը, սերմը դրվել է Լևոն Մելիք-Շահնազարյանի կողմից:
_ Շնորհակալ եմ այս խոսքերի համար: Իսկապես, դա այդպես է: Նրա ցավալի մահից հետո դեռևս որևէ բան չի ավելացել. այդ ամենը շարունակվում է այն հիմքի վրա, որը դրվել է նրա կողմից: Եվ եթե վերադառնանք Նարեկ Դարբինյանի հարցին, ապա վերջերս՝ մոտ մեկ ամիս առաջ, ես Տավուշի մարզ նոր տեխնիկա տարա՝ այդ օպտիկական սարքերը, հեռադիտակները, և այլն, և երբ կայքում հրապարակեցի հոդված մեր այցի մասին, ներկայացրեցի մեր տարած նվերները, և այլն, այդտեղ մեկնաբանություններում ինչ-որ մեկը գաղափար առաջ քաշեց, որ եկեք օգնենք վիրավոր զինվորներին՝ ինչ-որ բաներ նրանց կյանքում դեպի լավը փոխելու կամ նրանց հարազատներին մխիթարանք լինելու համար: Սա կարևոր հանգամանք է, որ ուզում եմ նշել. կոնկրետ Նարեկ Դարբինյանի պարագայում այն գործը, որ մենք սկսել ենք, ամենևին չի վերաբերվում նրա առողջության վերականգնմանը: Բարեբախտաբար, զինվորի առողջությամբ զբաղվում է պետությունը՝ ՊՆ-ն և հոսպիտալներն արդեն երկու անգամ վիրահատել են Նարեկին: Մինչ վիրահատումը նա գոտկատեղից ներքև ընդհանրապես ոչինչ չէր զգում, իսկ հիմա արդեն քայլում է, փառք Աստծո, կարողանում է շփվել, ինչ-որ գործեր անել: Իհարկե, բուժումը պետք է շարունակական լինի, որովհետև մեջքից՝ ողնաշարից, չեն սնուցվում նրա վերջույթները՝ ոտքը բարակել է, և այլն: Բայց նա դեռևս բուժման գործընթացը շարունակում է պետության հետ, և ելքեր են որոնում. դեռ լուծումներ չունեն ո՛չ Հայաստանում, ո՛չ արտասահմանում:
_ Իհարկե, ՊՆ-ն սատար է, և երկու վիրահատություն է արվել… Հիմա մենք կդիտենք նաև տեսանյութը: Բայց, ի վերջո, ոչ ՊՆ-ի, ոչ էլ մեր պետության հնարավորություններն անսահմանափակ չեն: Եվ մանավանդ սոցիալական խնդիրներում՝ տան կահավորման և իր առողջական վիճակից ելնելով՝ հատուկ սարքավորումների, լոգանքի պարագաների, և այլ հարցերում, կարծում եմ, որ բոլորիս սրտացավությունը պետք է լինի: Եվ ես մեկ այսպիսի աֆորիզմանման ձևակերպում եմ հայտնել որոշ ժամանակ առաջ, երբ մենք նաև Գևորգ Եղիազարյանի առողջության հետ կապված խնդիրների լուծմանն էինք մասնակցում, և «Կարին» խումբը հավաքել էր բավականաչափ գումար: Եվ քանի որ Գևորգի առողջական խնդիրները լուծվեցին, մենք փորձեցինք այդ գումարը փոխանցել Նարեկի հաշվեհամարին, որպեսզի ինչ-որ չափով կարողանանք Նարեկի առողջացմանն օգտակար լինել: Պիտի ասեմ, որ երբ հայ զինվորը հայտնվում է սահմանում, նախ և առաջ պիտի վստահ լինի, որ պաշտպանում է իր հոգևոր հայրենիքը, այլ՝ ոչ հոգևոր անապատը, պիտի վստահ լինի, որ իր թիկունքին կանգնած մարդիկ՝ այն հոգևոր տարածքը, որ ինքը պաշտպանում է, հոգևոր անապատ չէ, որի համար միևնույն է՝ ինքը կզոհվի, հաշմված հետ կգա, թե առողջ հետ կգա: Զինվորը պիտի վստահ լինի, որ իր թիկունքին կանգնած մարդկանցից յուրաքանչյուրը՝ գոնե խոհեմ մարդկանց ամբողջական մասը, սրտացավ են՝ և ոչ միայն այն առումով, որ մտածում են, այլև մասնակից են և իր առողջության, իր սոցիալական խնդիրների լուծմանը: Կարծում եմ, որ մեր այս հաղորդումը նույնպես կնպաստի, որ շատ մարդիկ արձագանքեն, և կկարողանանք ոչ միայն Նարեկի խնդրին, այլև այսուհետ, Աստված մի արասցե, նման դեպքերի ժամանակ, զինվորներին աջակցել և ՊՆ-ի կողքին գտնվել՝ նրանց առօրյա հարցերը լուծելու հարցում:
_ Լավն էր Ձեր դիտարկումը, իսկապես: Որպես մտքի շարունակություն ասեմ, որ այն գումարը, որը նվիրատվություն էին արել և՛ «Կարին» համույթից, և՛ այլ մասնակիցներ, արդեն սկսել է գործել, ինչ-որ մի հարց արդեն լուծում է: Բայց երբ ես քննարկում էի այս հարցը Հայաստանից դուրս ապրող իմ ընկերների հետ, ես հասկացա մի բան, որ նման մասնակցությամբ նրանք օգնում են ոչ այնքան Նարեկին, ինչքան՝ իրենք իրենց: Իրենք իրենց դարձնում են մասնիկը ամբողջի: Ի սկզբանե ես այդքան խորը չէի մտածել դրա մասին, բայց ընթացքում հասկացա, որ մեծ հաշվով ստեղծվում է մի հանրություն, որը ծառայելով կամ մատուցելով՝ մեծանում և միասնականության ինչ-որ գաղափար է ձևավորվում այնտեղ:
_ Եվ դա նրանց պետք է ինքնամաքրման համար: Եվ չկա որևէ ճիշտ մարդ, որը լքել է հայրենիքը՝ անկախ պատճառներից, և չկա որևէ մեկը, որը կարող է հանկարծ իր հոգու խորքում խղճի խայթ չզգալ, որ ինքը իր հայրենիքում չէ և հայրենիքի խնդիրներին մասնակից չէ: Եվ սա, ինչ-որ չափով, օտար բառով ասած՝ շանս է, որպեսզի ինքն իրեն ճիշտ զգա, ինչ-որ չափով ինքնամաքրվի, իր այդ բարդույթից ազատվի և աներևույթ թելերով նորից կապվի իր հայրենիքի հետ:
_ Հենց այդ թելերի մասին է խոսքը. այո՛: Նրանք թել են գցում այսօր, և վստահ եմ, որ վաղը-մյուս օրը՝ արդեն նոր քայլեր անելուց հետո, այդ կապն արդեն շատ ուժեղ կլինի:
_ Քանի որ տարածքն ուղղակի գնալով մեծանում է, դրանք սովորական թելեր չեն, այլ ռետինե թելեր, որոնք ձգում են դեպի հետ:
_ Այո՛, հենց այդպես էլ կա:
_ Ես առաջարկում եմ հիմա դիտենք Նարեկի մասին տեսանյութը և շարունակենք.
_ Ես ծառայել եմ «Մարտունի 2-ում»՝ Ղարաբաղում: 2014 թ. սեպտեմբերի 29-ին վիրավորվել եմ ինժեներական աշխատանքների ժամանակ՝ ողնաշարից՝ գոտկայինի հատվածում:
_ Հրազենայի՞ն էր, թե՞ պայթյուն:
_ Հրազենային: Ինձ միանգամից ուղարկել են Ղարաբաղի Մարտունու հոսպիտալ, այնտեղ վիրահատել են որովայնս: Հետո՝ առավոտը՝ ժամը 5-ին, ուղարկել են Մուրացանի հոսպիտալ, որից երեք օր անց վիրահատել են նորից ողնաշարս: Այդ ժամանակ գոտկատեղից ներքև չէի զգում ընդհանրապես ոչ մի բան. վիրահատությունից արդեն 8 օր հետո զգացել եմ ոտքիս մի քանի հատվածներ, և մինչև հիմա զգալի փոփոխություններ չկան:
_ Բայց կամաց-կամաց վերականգնվում էիր. տեսնում ենք՝ արդեն քայլում ես:
_ Այո:
_ Հիմա խնդիրները բուժումը շարունակելու մեջ են. կա՞ մշակված ռազմավարություն՝ ոնց պետք է շարունակել բուժումը, ինչ պետք է լինի:
_ Ասել են, որ Հայաստանում բուժում չկա. Գերմանիայում կամ մեկ այլ երկրում, բայց բժիշկներից շատերը խորհուրդ են տալիս Գերմանիան:
_ Քո ինքնազգացողության հետ կապված հիմնական բողոքները այս պահի դրությամբ որո՞նք են:
_ Ներքին օրգաններս ու աջ ոտնաթաթս
_ Եվ նաև բարակել էր. քիչ առաջ ցույց տվիք Ձեր ոտքը:
_ Այո, ոտքս բարակել է. դե, ողնաշարից սնուցում չկա, այդ պատճառով քանի գնում, ոտքս բարակում է:
_ Այսինքն՝ մեզ պետք է այդ սնուցումը վերականգնել. առաջնահերթ խնդիրը դա է և ներքին օրգանները:
_ Ներվ ա կտրված, դրա համար էլ չի աշխատում, սնուցում չկա:

Զինվորի մայրը.
_ Անասուններս ծախեցի, որ երեխայիս բուժեմ: Արդեն պատրաստվում էի տունս վաճառել: Բայց տանս էլ գին չեն տա՝ ամենաշատը՝ 4-5 հազար դոլար: Դե, 5 հազար դոլարով ես իմ երեխային ո՞րտեղ տանեմ-բուժեմ, ինչո՞վ կարող եմ բուժել:
_ Իսկ տան ներսում ինչ-որ պայմաններ առաջարկե՞լ են: Բացի զուգարան-բաղնիքից, որ արդեն սկսվում է, ուրիշ ինչ-որ սարքավորումներ, մարզասարքեր, կամ այլ բան…
_ Ասել են, որ գոնե մարզասարքեր պիտի տանն ունենանք, բայց ես չեմ կարողացել գնել:
_ Իսկ ի՞նչ մարզասարքերի մասին է խոսքը:
_ Հեծանիվի նման մի սարք կա, դրանից էր պետք, որպեսզի ոտքն անընդհատ աշխատի, շարժվի: Դրանից էր պետք, բայց հիմա չգիտեմ…
_ Մահճակա՞լն էլ է պետք փոխել:
_ Այո, ուղղակի մի քիչ մեծը լինի:
_ Այո, բայց հիմա ունեք:
Վարպետ
_ Առնակ ջան, սա այս մասո՞ւմ է կառուցվելու:
_ Այո, այս մասում է կառուցվելու: Այստեղ հին շինություն կար. քանդել ենք, որ տեղում նորը կառուցենք: Մի քիչ էլ առաջ է գալու, լայն է լինելու՝ մոտավորապես 3x3 մ2:
_ Սա առաջ տան մո՞ւտք է եղել:
_ Այո, մուտք է եղել. հիմա երևի խոհանոց կամ նման մի բան են դարձրել: Դռներ են փակվելու, ներսից եվրո դուռ է դրվելու՝ բաղնիքի դուռը:
_ 3x3 մ2, իսկ փո՞սը որտեղ է…
_ Փոսը տան հետնամասում է լինելու, մի քիչ երկար է, հեռու է տնից:
_ Այս մասն ուրիշի հո՞ղ է, այս ձախ մասը:
_ Այո: Ջուրն էլ ուրիշինն է, այդտեղ չեն ուզում. հետնամասում են ուզում: Ջուրն էլ այնտեղից պիտի բերվի: Երկար տարածք է:

_ Իհարկե, ցավալի էր այն սոցիալական վիճակը, այն հողաշեն, կիսախարխուլ տունը, այն զուգարանը, որից ողնաշարից վիրավոր տղան, թերևս, մեծ դժվարությամբ է օգտվում: Եվ, բնականաբար, կարծում եմ՝ նմանատիպ մի տեղ էլ պետք է լինի լոգանքի ընդունման տեղը: Եվ վստահ եմ, որ գոնե հիմա նա ի վիճակի չէ առանց օգնության որևէ բան անելու: Կարծում եմ, որ բոլորիս պիտի հետաքրքրեն նման երիտասարդները, մանավանդ մենք պիտի հասկանանք, որ մեր վերաբերմունքը նաև վաղվա զինվորի վրա է ազդում. վաղվա զինվորը վտանգի պահին կերկմտի՝ սահմանը պահի, թե փախուստի դիմի՝ փրկելով իր առողջությունը: Եթե նա վստահ է, որ իր թիկունքում հոգևոր հայրենիք կա, որտեղ անապատ չէ, այլ մարդկային հոծ բազմություն է, այսպես ասած՝ ամպուտացված հոգիներով ինչ-որ զանգված չէ, այլ իրական հայ մարդիկ են (մեծերի մեջ կա այդ տեսակը՝ զինվորին հարգող, զինվորի հարգը իմացող. այդ տեսակը դեռ կա Հայաստանում) վստահ եմ, որ յուրաքանչյուր զինվոր ավելի վստահ կկանգնի այդ սահմանի վրա: Ինչպիսի՞ն էր հայ զինվորը պատերազմի ժամանակ՝ կամավորագրված զինվորը, և ինչպիսի՞ն է այսօր. չեմ կարծում, որ մենք ավելի վատ տեսարան ունենք, և պիտի հպարտությամբ ասենք, որ մենք դեռ կարողանում ենք զինվորին տալ այն, ինչ պետք է, որպեսզի նա կարողանա վստահ կանգնել սահմանի վրա: Սա շատ կարևոր մի խնդիր է: Մեզանից շատերը մտածում են, որ վերելք չէ սա. «Եթե մենք չլինենք, այնտեղ՝ սահմանում»… Ո՛չ, փաստերը տարբեր իրավիճակներում հակառակն են ցույց տալիս: Մենք բոլորս գիտենք այն դեպքը, որ «Եղնիկներում» տեղի էր ունեցել մեկ տարի առաջ. Քամալյանը, որ ծնոտը ջարդված, ծեծված...: Այսինքն՝ ամեն դեպքում, մենք տեսնում ենք, որ սերունդը պակաս չէ, նույնիսկ գերազանցում է:
_ Հայրենիքը փոքր հերոսություններով է ուժեղանում: Եվ Նարեկն այսօր ունի շանս՝ լինելու հերթական հերոսը. ոչ միայն այն իմաստով, որ ինքը միավորեց, ինչ-որ մի հանրություն ստեղծեց, իր շուրջ մարդկանց բազմություն հավաքեց, ովքեր պատրաստ են ծառայելու, այլև իր օրինակով՝ նա շատ առողջ էր դատում, հասկանում էր, որ եթե հաշմանդամ է, ուրեմն իր ապրուստն ապագայում պետք է կառուցի ինտելեկտուալ աշխատանքի միջոցով՝ ծրագրավորում կսովորի կամ հաշվապահություն կամ դիզայնով կզբաղվի կամ այլ բանով: Բայց մարդը հստակ իր առջև խնդիր էր դրել՝ եթե չկա ֆիզիկական հնարավորություն, պետք է ապրել, գումար վաստակել ուղեղով, մտքի ուժով:
_ Պետք է հպարտանալ նման տղաներով, որ ոչ միայն չեն կոտրվում…
_ Կոտրվելու մասին ընդհանրապես խոսք չկա: Նարեկի շուրթերից որևէ բողոք, որևէ դժգոհություն չլսեցի նրա հետ բավականին երկար շփվելու ընթացքում, և դա ոգևորում է. տեսնում ես՝ մարդը կամք ունի: Իսկ եթե զինվորը կամքով լի, ուժեղ, պատրաստակամ մարդ է, ուրեմն ինքը կարող է արդեն երկրորդ անգամ հերոսանալ. մեկ անգամ հերոսացավ՝ հայրենիքը պաշտպանելով՝ թեկուզ իր առողջության հաշվին, իսկ երկրորդ անգամ՝ օրինակ դառնալով ոչ միայն նրանց համար, ովքեր վիրավորվել են, այլև այն մարդկանց համար, ովքեր, տանը նստած, բողոքում են, որ գործ չունեն անելու, թեև ամեն ինչը տեղում է, ձեռքը, ոտքը՝ պինդ, բայց...: Եվ այս առումով, ես կարծում եմ, որ մենք՝ հասարակությունը կամ սրտացավ մարդիկ, պետք է նաև ամեն ինչ անենք, որպեսզի այդ հերոսը նույնպես կերտվի և շարունակի դաստիարակել հասարակությանը՝ հենց արարելու ոգու մեջ:
_ Երբեմն իմ ընկերները, իմ հասակակից, հատկապես՝ 50-ին մոտ գտնվող տղաները երբեմն ասում են. «Դե, մեր տարիքի մարդիկ այլևս պետք չեն, մենք ոչինչ չենք կարող անել, կարիքը չկա, բոլոր հայտարարություններում 20-30 տարեկան...»: Ինձ համար մեկ անգամ ևս սթափեցնող փաստ էր, ցավոք սրտի, գեներալ Դալիբալթայանի հուղարկավորության ժամանակ: Մարդը 65 տարեկանում եկավ Հայաստան և դարձավ Արցախյան հերոսամարտի ճարտարապետերից, գլխավորներից մեկը: Այսինքն՝ ոչ միայն նա 65 տարեկանում որոշեց նոր ինչ-որ ճանապարհ բռնել, այլև մի ամբողջ ազգի նոր ճանապարհի ճարտարապետերից մեկը եղավ: Կարծում եմ՝ դա մեր ներսում է, թե մենք ինչպիսին ենք՝ որ տարիքում և ինչ վիճակում էլ լինի: Մեկը կարողանում է Նարեկի նման հանդգնել կիսով չափ հաշմված, ողնաշարի խնդիրներով, և այլն, իսկ մեկ ուրիշը կկոտրվեր, կնստեր, կնվնվար, կբողոքեր, բայց պիտի ասենք, որ հրաշալի է, որ նման երիտասարդներ կան, որոնք շարունակում են ոչ միայն չընկճվել, այլև պայքարել, և ինչո՞ւ ոչ, նաև մեզ օրինակ ծառայել, թե ինչպես կարելի է վերաբերվել սեփական կենսագրությունը կերտելուն և ինչպես կարելի է վերաբերվել հայրենիքին:
_ Եվ ամենակարևորն այն է, որ եթե կա նման կամք, որոշում և ձգտում, ուրեմն վստահ եմ, որ նա կհասնի իր արդյունքին, նա իր բարձունքը կնվաճի: Այլ հարց է, թե այդ բարձունքը միայնակ կնվաճի, թե իր հետ մեզ կտանի:
_ Վստահ եմ, որ սա փոխշահավետ համագործակցություն է: Մենք՝ հասարակությունը, կարող ենք բոլորս աջակցել, որ նրա գրաված բարձունքը շատ ավելի բարձր լինի, որովհետև կարող է փոքր բարձունք լինել, կարող է լինել միջին, կարող է շատ բարձր լինել այն, ինչ կկարողանա Նարեկը գրավել: Եվ վստահ եմ՝ որքան մենք աջակցենք, որ այդ բարձունքը բարձր լինի, այդքան հասարակությունը Նարեկի հետ կբարձրանա ավելի բարձր ինչ-որ հոգևոր սանդղակի վրա: Եվ վստահ եմ, որ դա մեզանից յուրաքանչյուրի շահերից է բխում. շահերից՝ լավ իմաստով: Եվ մեզանից յուրաքանչյուրը պիտի կարողանա ամեն կերպ՝ ֆինանսապես, ամենակարևորը՝ հոգեբանորեն, գաղափարապես, լինել նման տղաների կողքին, որոնք ոչ միայն իրենց առողջությունը՝ իրենց ամենակարևոր, ամենաթանկ ունեցվածքը, նվիրել են իրենց հայրենիքին, այլև այդքանից հետո հանդգնում են չկորցնել պայքարող տեսակը:
_ Հենց այդ «պայքարող տեսակը» դիպուկ էր: Ձեր հաղորդումը «Հայի տեսակն» է. թող դա լինի պայքարող հայի տեսակը:
_ Կարծում եմ, որ մենք դեռ առիթ կունենանք Ձեզ հյուրընկալելու մեր տաղավարում և «Հայու տեսակ» հաղորդաշարը մի օր անպայման կնվիրենք Լևոն Մելիք-Շահնազարյանին, որովհետև նաև այն գաղափարը, որ ինքը դրել է voskanapat.info-ն ստեղծելիս, և այն զսպվածությունը, համեստությունը, ինչով ինքը կատարում էր իր առաքելությունը՝ իր ուսերի վրա տանելով բազում մարդկանց բեռ, որովհետև նա շատ դեպքերում մենակ տանում էր այն, ինչը, կարծես թե, տասնյակ մարդկանց տանելու բեռ չէր: Եվ, միգուցե, դա էր պատճառը, որ հիվանդությունը բախեց նրա դուռը, և նա անժամանակ հեռացավ մեզանից: Բայց վստահ եմ, որ նրա մասին մենք պետք է առանձին հաղորդում ձայնագրենք և հայ ռադիոդիտողին, ռադիոլսողին ներկայացնենք այն մարդու կերպարը, որը կարողացավ անցնել բազում-բազում խոչընդոտներով, բազում աղջամուղջների միջով, բայց երբեք չկորցնել հոգու լույսը, վստահությունը, որ, ամեն դեպքում, պետք է ծառայել հայրենիքին և, ինչպես Նժդեհը կասեր՝ հայրենիքը սիրում են կամ ատում են ոչ օրվա ռեժիմի պատճառով. հայրենիքը սիրում են ուղղակի, առանց որևէ պատճառաբանության: Եվ վստահ եմ՝ Լևոն Մելիք-Շահնազարյանը լավագույն օրինակներից էր, որը, անկախ փոփոխություններից՝ քաղաքական, տնտեսական, որևէ բան նրա հավատամքը, նրա նվիրվածությունը չխաթարեց, և նա անընդհատ՝ մինչև իր կյանքի վերջին րոպեները շարունակեց նվիրել իր կյանքը հայրենիքին:
Վստահ եմ՝ ինչ-որ խոսքեր կունենաք նաև մյուս զինվորներին՝ հաշմված զինվորներին և այլոց, բայց հատկապես՝ այն զինվորներին, որոնք այսօր սահմանում են, որոնց ոգին ինչ-որ չափով արմատներ ունի՝ մեզանից ծնվող. այսինքն՝ այստեղ ապրող մարդիկ են, և մեր պահվածքն է, որ նրանց հոգու աղբյուրն է, հոգու արմատն է: Բայց միաժամանակ հակադարձվող երևույթ է, որովհետև հայելային արտապատկերումով մեր այստեղ վստահ ապրելու, վստահ ստեղծագործելու, արարելու հիմքն էլ նրանց այնտեղ վստահ սահմանը պահելու, ոգի ունենալու գործոնից է կախված: Այսինքն՝ ինչքան մենք այստեղ ոգով պատրաստ ենք, նրանց հետ ենք, այնքան ավելի ոգեղեն է զինվորը՝ սահմանի վրա: Եվ ամեն մի սխրագործության հետ, գոնե այս վերջին տարիներին՝ այսքան իրադարձությունների մեջ, մենք այսօր առիթ չունեցանք ինչ-որ դասալիքի, դավաճանի, նման կերպարների մասին խոսելու, և վստահ եմ, որ այդ ամենը մեզ ուժ է տալիս, որպեսզի մենք այստեղ նույնպես կարողանանք վստահ մտածել այլ խնդիրների մասին՝ սահմանից դուրս խնդիրների մասին, որովհետև սահմանի ներսում էլ ամրություն է պետք, մենակ սահմանը չէ, որ պիտի ամուր լինի:
_ Իհարկե, ամրությունը պետք է ամեն տեղ դրսևորված լինի:
_ Միջնաբերդն էլ է կարևոր:
_ Միջնաբերդն է կարևոր: Ես վերջին շրջանում, կարծես, երջանկություն ունեցա՝ շատ հաճախ լինելու առաջնագծում, շփվելու հենց սահմանում կանգնած մեր զինվորների հետ: Եվ պետք է ասեմ, որ այո, Երևանում, Արտաշատում և մյուս քաղաքներում ամեն մի ժպիտը մի փամփուշտ է, որ հզորացնում է մեր բանակը և ավելի գիտակից է դարձնում այնտեղի զինվորին՝ իր վրա վերցրած առաքելությունը լիարժեք կատարելու և փառքով հաջորդ սերնդին փոխանցելու համար: Ծառայությունը, իսկապես, հասունացնում է: Եվ ես սա ասում եմ ոչ ուղղակի որպես խոսքեր, այլ՝ մի բան, որ զգացել եմ: Այսինքն՝ սահմանում կանգնած ամեն մի զինվոր, ում ձեռքը սեղմել եմ բարևելիս, ինձ ուժ է փոխանցել և ստիպել է խոնարհվել այն գործի առաջ, որ նրանք են կատարում և այն գործի առաջ, որ մեր ամենքիս կյանքի, բարեկեցության, գործելու, արարելու հիմնական երաշխիքն է: Այս տեսակետից մենք բոլորս պարտավոր ենք անընդհատ և ամեն վայրկյան, նույնիսկ եթե ֆիզիկապես չենք կարողանում այնտեղ գտնվել, լինել նրանց մեջքին կանգնած և մեր վարքով, մեր պահվածքով ցույց տալ, որ արժեքները պետության՝ մշտական արժեքները, որոնք միշտ մեր ժողովրդին պահել են, չեն փոխվել, դրանք հավերժական են, և այդ արժեքների բյուրեղացումը հենց հայ զինվորն է:
_ Ընդամենը մի քանի օր առաջ եմ վերադարձել էլի Արցախից. զորամաս էինք այցելել տղաների հետ: Զինվորների հետ զրույցի ժամանակ խոսեցինք Լեոնիդից, Մոնթեից, մյուս տղաներից: Բավականին հետաքրքիր զրույց էր, և բավականին իմաստուն տղաներ կային, որոնք և գիտեին, ի զարմանս ինձ, որովհետև հաճախ տեսնում ես այնպիսի երիտասարդների, որոնք իրենց, կներեք օտար բառիս համար՝ քուչից էն կողմ չեն ճանաչում որևէ մեկին. և դաստիարակությունը դպրոցում դա չի տվել, և ծնողը, և հեռուստատեսությունը ինչ-որ չափով թերացել է այս տեսանկյունից. բայց շատերը տեղյակ էին: Գուցե նաև ՊՆ-ի ջանքերով, նաև այն գաղափարական աշխատանքով, որ տարվում է: Եվ զրույցի ժամանակ, երբ խոսեցինք նահատակ, զոհված հերոսների, զոհված տղերքի մասին, ակամայից միտք եկավ, որ նրանք արյունով ներկեցին մեր հողը՝ մի անգամ ևս սրբապղծված հողերին վերադարձնելով իրենց սրբությունը: Եվ փառք Աստծո, որ մինչ օրս մենք այն չենք վերաներկում ամոթի գույնով. այսօր այդ հողի գույնը, մեր նահատակների արյան գույնը սրբության գույն ունի: Եվ փառք Աստծո, որ մենք վերջին 20 և ավելի տարիներին կարողացել ենք մեր ազատագրած տարածքները պահպանել նույն սրբությամբ, ինչ-որ մեզ ավանդել են այն նահատակները, ում կյանքի գնով դա վաստակվել է:
Շնորհակալություն, որ այսօր մեզ հետ էիք, շնորհակալություն Ձեր առաքելության համար. վստահ եմ, որ շատերը կարձագանքեն: Եվ նորից կրկնվեմ՝ դա երկկողմանի առաքելություն է. մի կողմից՝ նախ օգնություն, սատարում, սոցիալական աջակցություն է այն տղաներին, որոնք, իրոք, իրենց ամենաթանկն են նվիրել հայրենիքին՝ իրենց առողջությունը, մյուս կողմից դա նաև համախմբում է այն մարդկանց, ովքեր փորձում են աջակից լինել, որովհետև նաև մեզ է պետք դա, որովհետև ամեն օր պետք է վաստակել հայրենիքի արժանի զավակը լինելու առաքինությունը: Նժդեհը կասեր. «Ո՛չ: Ախոռը, ուր անասունները կուտեն և կպառկեն, դեռ հայրենիք չէ»: Միգուցե, նման ակցիաներով, նման վարքով, նման նվիրատվություններով, նման աջակցման ձևերով մենք մեզ համար ներսում վերակերտում ենք մեր հայրենիքը՝ հայրենիք հասկացությունը: Եվ ամեն օր նման աջակցությունների մասնակից դառնալով՝ մեր ներսում, մեր հոգևոր աշխարհում վերակերտում ենք հայրենիքի գաղափարը:
_ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար: Իսկապես, Ձեր ասածին ավելացնելու ոչինչ չկա. դա ինքնադաստիարակման, ինքնակատարելագործման ճանապարհ է, որը, կարծում եմ, հաճելի է մասնակից ամեն մեկի համար: Մասնակցողը կիմանա:
_ Շնորհակալություն: «Լրատվական ռադիոյի» եթերում «Հայու տեսակ» հաղորդաշարն էր, և մեր հյուրն էր քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Մենք խոսում էինք մեր զինվորներից մեկի՝ Նարեկ Դարբինյանի առողջության մասին և այն նախաձեռնության, որը նախաձեռնել և իրականացնում է voskanapat.info կայքէջը: Շնորհակալություն: Կհանդիպենք մեկ շաբաթ անց:

Ameria Bank «Ամերիաբանկ» ՓԲԸ
BANK DETALIS FOR WIRE TRANSFER IN USD CURRENCY
56: INTERMEDIARY
SWIFT (BIC) DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS , NEW YORK
BKTRUS33 M*
57: BENEFICIARY’S ACCOUNT
SWIFT (BIC) AMERIABANK, YEREVAN
ARMIAM22 M*
59: BENEFICIARY’S ACCOUNT
BENEFICIARY’S NAME
1570023048530101
HAYKUHI MINASYAN M*
70: DETAILS OF PAYMENT M*

M*-mandatory field

Ameria Bank «Ամերիաբանկ» ՓԲԸ
BANK DETALIS FOR WIRE TRANSFER IN USD CURRENCY
56: INTERMEDIARY
SWIFT (BIC) CITIBANK N. A., NEW YORK
CITIUS33 M*
57: BENEFICIARY’S ACCOUNT
SWIFT (BIC) AMERIABANK, YEREVAN
ARMIAM22 M*
59: BENEFICIARY’S ACCOUNT
BENEFICIARY’S NAME
1570023048530101
HAYKUHI MINASYAN M*
70: DETAILS OF PAYMENT M*

M*-mandatory field 

Ameria Bank «Ամերիաբանկ» ՓԲԸ
BANK DETALIS FOR WIRE TRANSFER IN USD CURRENCY
56: INTERMEDIARY
SWIFT (BIC) COMMERZBANK AG, FRANKFURT
COBADEFF M*
57: BENEFICIARY’S ACCOUNT
SWIFT (BIC) AMERIABANK, YEREVAN
ARMIAM22 M*
59: BENEFICIARY’S ACCOUNT
BENEFICIARY’S NAME
1570023048530146
HAYKUHI MINASYAN M*
70: DETAILS OF PAYMENT M*

M*-mandatory field

Ameria Bank «Ամերիաբանկ» ՓԲԸ
BANK DETALIS FOR WIRE TRANSFER IN USD CURRENCY
56: INTERMEDIARY
SWIFT (BIC) DEUTSCHE BANK AG, FRANKFURT
DEUTDEFF M*
57: BENEFICIARY’S ACCOUNT
SWIFT (BIC) AMERIABANK, YEREVAN
ARMIAM22 M*
59: BENEFICIARY’S ACCOUNT
BENEFICIARY’S NAME
1570023048530146
HAYKUHI MINASYAN M*
70: DETAILS OF PAYMENT M*

M*-mandatory field 

Ameria Bank «Ամերիաբանկ» ՓԲԸ
BANK DETALIS FOR WIRE TRANSFER IN USD CURRENCY
56: БАНК КОРРЕСПОНДЕНТ SBERBANK ROSSII, MOSCOW
БИК 044525225
К/С 30101810400000000225
ИНН 7707083893 M*
57: БАНК ПОЛУЧАТЕЛЯ ЗАО АМЕРИАБАНК, ЕРЕВАН, АРМЕНИЯ
К/С 30111810900000000371 M*
59: ПОЛУЧАТЕЛЬ
НАИМЕНОВАНИЕ: HAYKUHI MINASYAN
НОМЕР СЧЕТА; 1570023048530158 M*
70: ДЕТАЛИ ПЛАТЕЖА M*

M*-mandatory field

 

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan