Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Օսկանյան. «Քաղաքական» բանավեճը միշտ եղել է անձերի, ոչ թե քաղաքական բովանդակության շուրջ

Օսկանյան. «Քաղաքական» բանավեճը միշտ եղել է անձերի, ոչ թե քաղաքական բովանդակության շուրջ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Օսկանյան. «Քաղաքական» բանավեճը միշտ եղել է անձերի, ոչ թե քաղաքական բովանդակության շուրջ

ԲՀԿ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր բեյսբուքյան էջում գրել է.

 

«Նախագահական ընտրությունները սարերի հետևում չեն: Հայաստանում «քաղաքական» բանավեճը միշտ եղել է անձերի, ոչ թե քաղաքական բովանդակության շուրջ։ Անկախ այն բանից, թե ովքեր կլինեն գլխավոր թեկնածուները, կարծում եմ, որ այսօրվանից արդեն պետք է սկսել քննարկել և բանավիճել մեր երկրի և ժողովրդի համար ամենաճակատագրական խնդիրների շուրջ և սկսել այլընտրանքներ որոնել՝ հաշվի առնելով համարյա բոլոր ուղղություններով մեր ժողովրդի առջև ծառացած բարդ իրավիճակը: Վերջիվերջո, այս ամենը պետք է ունենա մեկ գլխավոր նպատակ՝ ամենակարճ ժամկետում էական փոփոխություն բերել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում՝ բարոյական, սոցիալական, տնտեսական և այլ ուղղություններում: Ես հինգ այդպիսի ուղղություն եմ տեսնում.

1. Երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Այստեղ հիմնական քննարկումը պետք է լինի այն բանի շուրջ, թե ինչպես անել, որ հանդուրժողականությունն ու արդարությունը դառնան գերիշխող, որ պետական ինստիտուտները դառնան համապարփակ, ծառայեն ժողովրդի շահերին և երբեք չլինեն լծակ քաղաքական խնդիրներ լուծելու համար:

2. Քաղաքական դաշտի առողջացում: Այստեղ հիմնական քննարկումները պետք է լինեն պետական կառավարման համակարգի ձևի և բովանդակության շուրջ: Այսօր հաճախ խոսվում է ամբողջապես խորհրդարանական համակարգի անցնելու մասին: Սա կարող է այս ընտրարշավի հիմնական թեմաներից մեկը լինել: Բայց զուգահեռաբար պետք է քննարկել քաղաքական հակակշիռների խնդիրը և դրան հասնելու ճանապարհները՝ որպես երկրում ժողովրդավարության ամրապնդման կարևոր գրավական:

3. Տնտեսական քաղաքականություն: Այստեղ հիմնական քննարկումը պետք է լինի առայսօր ակնհայտորեն անարդյունավետ քաղաքականությանը փոխարինող տնտեսական նոր մոտեցումների շուրջ, որոնց հիմքում պետք է լինի բարեփոխումների ճանապարհով հնարավորինս արագ արհեստական մենաշնորհների վերացումը, ազատ մրցակցության հաստատումը և սեփականության անձեռնմխելիության երաշխավորումը: Տնտեսական քաղաքականության հիմնական թիրախը պետք է լինի տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը: Դրա համար կառավարությունն իր վրա առավել մեծ պատասխանատվություն վերցնելով՝ ամենակարճ ժամկետում պետք է իրականացնի տնտեսական աճին միտված հարկային բարեփոխումներ, որոնք կթեթևացնեն փոքր և միջին բիզնեսի բեռը՝ միաժամանակ հարկային դաշտ բերելով խոշորների հարկային շրջանցումները և ընդլայնելով հարկային բազան:

4. Արտաքին քաղաքականություն: Այստեղ միանշանակորեն անհրաժեշտ է վերաբեռնավորում բոլոր ուղղություններով: Նախ պետք է ձևավորել արտաքին քաղաքականության գաղափարական հենքը, արտաքին քաղաքականությունը որպես նպատակ դիտարկելուց անցնել այն որպես միջոց օգտագործելուն և իսկական նախաձեռնողականություն դրսևորել, օգտագործել տարածաշրջանում և դրանից դուրս ստեղծված նոր իրավիճակը՝ մեզ հուզող հարցերում դիվանագիտական առավելության և դրական արդյունքների հասնելու համար:

5. Հայաստանի ինտեգրացիոն դաշտի ընտրություն: Բաց և ազնիվ, զուտ ազգային շահերի հիման վրա պետք է քննարկում սկսել, թե վերջիվերջո Հայաստանն ինտեգրացիոն ինչ ուղղությամբ է ընթանալու: Եթե չգիտես ուր ես գնում, չես կարող կորչել: Այսօր արհեստականորեն մեզ մոտ ստեղծվել է այն զգացումը, որ մենք մոլորված չենք, ինչը գալիս է հիմնականում նրանից, որ չգիտենք, թե ուր ենք գնում: Բայց այս անորոշությունն ունի իր թաքնված կորուստները:

Նախագահական այս ընտրությունները ակնհայտորեն արդեն անձերի ընտրություն չէ, այլ`  Հայաստանի ապագայի»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan