Մեր երկրում հաշմանդամությունն ու զբաղվածությունը դեռ բառակապակցություն չեն կազմում. «Կյանքի որակ»



Եթե ձեր երեխան հաշմանդամություն ունի, և դուք ապրում եք Հայաստանում, ուրեմն փոքր է ոչ միայն նրա կրթական ու հետագայում՝ աշխատանքային ներառման հավանականությունը, այլև ձեր: Եթե ասենք, որ Հայաստանում գործատուների գոնե 50 տոկոսը պատրաստ է աշխատանքի ընդունել հաշանդամություն ունեցող անձանց, դեռևս կստենք: Նույն իրավիճակում են առայժմ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերը: Օրենսդրական նոր կարգավորմամբ կմտցվի քվոտավորման համակարգ՝ ըստ որի պետական հիմնարկներում 100 աշխատողի հաշվով 3 տոկոսը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք, իսկ մասնավոր հիմնարկներում՝ 1 տոկոսը: Թե որքանով կարգավորումը կբերի մարդկանց պատկերացումների հեղաշրջման, դեռևս կարելի է միայն կռահել:
«Կյանքի որակ» հաղորդաշարի հյուրերն են «Ունիսոն» հ/կ-ի հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանն ու Հայ մայրեր բարեգործական հ/կ հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը: