Ալյուրի հարստացումն ու քաղցկեղը. «Կյանքի որակ»



Քաղցկեղին նպաստող գործոնները բազմաթիվ են՝ ծխախոտի օգտագործում, ուշ տարիքում ծննդաբերություն, սխալ սնդակարգ, անկանոն սեռական հարաբերություններ: Քաղցկեղածին գործոների շարքում ֆոլաթթուն առկա չէ՝ վստահեցնում է բ.գ.դ. պրոֆ., Հայ ուռուցքաբանների ասոցեացիայի նախագահ Գրիգոր Բադալյանը: Նա նշում է, որ 2013 թվականին 13 երկրում միաժամանակ կատարվել է մեծ ուսումնասիրություն՝ 50.000 առողջ մարդու շրջանում: 2-5 տարի նրանց կեսն օգտագործել է ֆոլաթթու, կեսը՝ ոչ: Արդյունքում երկու խմբում քաղցկեղի առաջացման տոկոսի տարբերություն չի հայտնաբերվել: Հարստացված հացի, քաղցկեղի կանխարգելման ու մի շարք այլ թեմաների մասին՝ «Կյանքի որակ» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում: