Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Օսկանյան. Շնորհակալ եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարին

Օսկանյան. Շնորհակալ եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Օսկանյան. Շնորհակալ եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարին

ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում անդադաձրել է մամուլում շրջանառվող երկու թեմայի, որոնք իր կարծիքով առաջ քաշելով՝ որոշակի շրջանակներ փորձում են ինչ-ինչ քաղաքական խնդիրներ լուծել:

Ներկայացնում ենք Վարդան Օսկանյանի գրառումը.
«Առաջինը, իմ նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների հետ կապված իբր ես դժգոհ եմ կուսակցության և նրա առաջնորդի դիրքորոշումից: Երկրորդը, իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներսում թևերի է բաժանված:

Առաջինի հետ կապված ասեմ, որ ես միանշանակ շնորհակալ եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարին և կուսակցությանը նրանց ունեցած դիրքորոշման համար: Առաջին օրվանից ճիշտ գնահատական է տրվել այս ամենին, որ իմ դեմ գործը քաղաքական հետապնդում է, որն ուղղված է ոչ միայն իմ անձի, այլ նաև կուսակցության դեմ:

Կուսակցության առաջնորդը և իմ մյուս կուսակիցները իրենց ամբողջական աջակցությունը ցուցաբերել են կուսակցության հայտարարությամբ, ինչպես նաև խորհրդարանում իրենց ելույթներով ու տարբեր քաղաքական հայտարություններով: Ես հատկապես շնորհակալ եմ իմ գործընկերներին ինձ լրացուցիչ անձեռնմխելիություն տալու նպատակով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իրենց մանդատը զիջելու պատրաստակամության համար:

Ինչ վերաբերում է «կուսակցության ներսում թևերին», ապա չի կարելի կուսակցության ներսում կառուցողական և այլընտրանքային մոտեցումները շփոթել երկպառակությունների և թևերի հետ: «Բարգավաճ Հայաստանի» առավելությունն այն է, որ այնտեղ հանդուրժողականություն կա տարբեր մոտեցումների և առաջարկների նկատմամբ:

Կուսակցության քաղաքական թիմը կուռ և միասնական է՝ գիտակցելով, որ ժողովուրդը շատ մեծ ակնկալիքներ ունի իրենից և որ մեր նորագույն պատմության ճակատագրական այս փուլում մեծագույն պատասխանատվություն է կրում հայ ժողովրդի առաջ: Առավել ևս, որ կուսակցությունում բոլորը գիտակցում են, որ մտնում ենք քաղաքական պայքարի կարևորագույն մի փուլ, որտեղ կարելի է մրցակցել և հաղթել միմիայն միասնականությամբ և վճռականությամբ»:

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan