Ո՞րն է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ապագան. «Cui prodest» կամ ում է ձեռնտու



Մենք այսօր էլ ենք օգնում Ռուսաստանին, սակայն այնքան ենք փոքրացել մտքով, կորցրել մեր երևակայությունը, որ կարծես չենք գիտակցում մեր ռազմավարական ու քաղաքակրթական դերն ու նշանակությունը: Ռուսաստանի անկումը ենթադրում է Թուրքիայի ազդեցության հզորացում, այդ պատճառով պետք է հասկանանք, թե ինչ ենք անելու այդ պարագայում: Ի՞նչ հարաբերություններ պետք է Հայաստանն ունենա Ռուսաստանի հետ, արդյո՞ք հնարավոր է ձերբազատվել փոքր եղբոր կոմպլեքսից, և ի՞նչ ճակատագիր է սպասվում Ռուսական կայսրությանը: